Մ. Պ. Արբուզովայի դաստակերտ
Տեսակ | կալվածք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արբաթ շրջան |
Վայր | Զնամենկա փողոց |
Ճարտարապետական ոճ | ամպիր |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Մ. Պ. Արբուզովայի դաստակերտ (ռուս.՝ Усадьба М. П. Арбузовой), դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն` Զնամենկա փողոց, տուն 8/13, շինություն 2։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զնամենկայի և ժամանակակից Ստարովագանկովսկի նրբանցքի անկյունում գտնվող հողակտորը, որն առաջացել էր ավելի խոշոր` Լևաշովի հողակտորի մասնատման արդյունքում[3], 1828 թվականին գնել է վաճառականուհի Մ. Պ. Արբուզովան։ Նրա ամուսինը` Դմիտրի Նիկոլաևիչը, եղել է փոխգնդապետ, Սուրբ Գևորգի շքանշանի IV աստիճանի ասպետ։ 1829 թվականի հատակագծում այդ վայրում արդեն պատկերվում է ամպիր ոճով կառուցված դաստակերտը։ П-աձև հատակագծով երկհարկանի գլխավոր տունը կողմնորոշված էր դեպի Զնամենկա և կանգնած էր նրա կարմիր գծով։ Բակում եղել է այգի, Վագանկովսկի նրբանցքի երկայնքով կառուցված էին մեկհարկանի դաստակերտային շինություններ։ Տան երկու կողմերում դրված էր դարպասով քարե ցանկապատ։ Դաստակերտի ճակատները դեղին էին, երկրորդ` գլխավոր հարկն աչքի է ընկնում բարձր պատուհաններով։ Նրանց վերևում հավասար հեռավորությունների վրա գտնվում էին դեկորատիվ տարրերը` ժապավեններով ծաղկեպսակներ, կողպեքային քարի վերևում պրոֆիլավորված գոտիներ և առատության եղջյուրներով մեդալիոններ[4]։
1833 թվականին Վագանկովսկի նրբանցքի շինությանը վարձակալությամբ հանձնելու նպատակով վերնահարկ է կառուցվել, ինչի հետևանքով կալվածքի նկարագիրը փոքր-ինչ հեռացել է դասականից։ 1884 թվականին տնատիրությունը բաժանվել է երկու մասի։ Հյուսիսայինը, որտեղ նախկինում այգի էր գտնվում, վաճառվել է ժառանգական պատվավոր քաղաքացուհի Վարվառա Լեպյոշկինային և առանձնացվել է համատարած ցանկապատով։ Ճարտարապետ Բ. Վ. Ֆրեյդենբերգը այս նոր կալվածքում կառուցել է երկհարկանի շենք (№ 10, շինություն 1), որը 1930-ական թվականներին վերնակառուցվել է` դառնալով քառահարկ։ Վարվառա Լեպյոշկինայի մահվան պահին` 1901 թվականին, Արբուզովայի նախկին կալվածքը ևս նրա սեփականությունն էր։ 1909-1911 թվականներին դաստակերտի գլխավոր տանը կից, փողոցի և նրբանցքի անկյունում, ճարտարապետներ Նիկոլայ Բլագովեշչենսկին և Ֆեոդոր Շեխտելը կառուցել են Ալեքսանդր Շամշինի վեցհարկանի եկամտաբեր տունը։ Արդյունքում դաստակերտի շինություններից մեր օրերն է հասել միայն գլխավոր տունը[3][4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գլխավոր ճակատը
-
Դարպասը
-
Երկրորդ հարկի պատուհանների դեկորը
-
Առաջին հարկի պատուհանների դեկորը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
- ↑ «Городская усадьба, начало XIX в.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Левина, Ирина. «Городская усадьба В.Я.Лепешкиной». Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 Мезенцева, Юлия. «Усадьба М.П. Арбузовой» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.