Մտրակավորների դաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մտրակավորների դասի մեջ մտնում են ազատ ապրող օրգանիզմները, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ջրամբարներում, և մակաբույծ ձևերը, որոնք ապրում են մարդու և կենդանիների օրգանիզմներում: Մտրակավորներ են կանաչ էվգլենան, բոդոն, վոլվոքսը և այլն: Սրանք միաբջիջ օրգանիզմներ են և ունեն մեկ կամ մի քանի մտրակ, որոնք կատարում են տեղաշարժման և սնունդի հայթայթման դեր:

Ըստ սննդառության տարբերվում են ավտոտրով մտրակավորներ, որոնք ունեն քլորոֆիլ և արևի էներգիայի օգնությամբ սինթեզում են: Կան նաև հետերոտրով մտրակավորներ, որոնք սնվում են պատրաստի նյութերով: Կա միքսոտրով մտրակավորներ, սրանք ունակ են ֆոտոսինթեզ կատարելու:

Ազատ ապրող մտրակավորներից կանաչ էվգլենան հանդիպում է լճակներում, ճահիճներում, ջրափոսերում, չհոսող ջրամբարներում: Նրա երկարությունը 0,05 մմ է, իլիկաձև է` սրացած հետևի ծայրով, ծածկված է առաձգական ամուր թաղանթով, որը կայունություն է տալիս մարմնին: Էվգլենան կարող է թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում և լայնանում է: Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները: