Մուրադ Գուլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադ Գուլոյան
Ծնվել էփետրվարի 27, 1956(1956-02-27) (68 տարեկան)
ԾննդավայրԱռինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն և Բարգավաճ Հայաստան

Մուրադ Արամի Գուլոյան (փետրվարի 27, 1956(1956-02-27), Առինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Գուլոյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 27-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում։ 1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1985 թվականին՝ Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը և ստացել ապրանքագետի որակավորում։ 1975-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։

1985-1992 թվականներին աշխատել է Աբովյանի շրջկոոպում ավագ ապրանքագետ, առևտրի բաժնի պետ, առևտրի կենտրոնի տնօրեն։ 1993 թվականին եղել է «Կոտայք» ասոցիացիայի նախագահ, 2002 թվականին՝ «Միլտա» ՍՊԸ նախագահ։

2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ։ 2007-2012 թվականներին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության անդամ։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից։

Ամուսնացած է, ունի մեկ որդի՝ ՀՀ պետական և քաղաքական գործիչ Կարապետ Գուլոյանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մուրադ Արամի Գուլոյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին.
  2. «Մուրադ Արամի Գուլոյան – Deputat» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Կոտայքի նորանշանակ մարզպետի անձնական և բիզնես կապերը վարչապետի ընտանիքի հետ». Hetq.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]