Մուշեղ Լալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Լալայան
Ծնվել էմարտի 18, 1967(1967-03-18) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Մուշեղ Արծրունու Լալայան (ծնվ.՝ 1967 մարտի 18, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, ՀՀԿ Նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի մարտի 18-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սովորել նույն ինստիտուտի ասպիրանտուրայում[1]։

  • 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
  • 1994 թվականին հրավիրվել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոն՝ գիտական ատենախոսություն պաշտպանելու՝ նվիրված Ցեղակրոն և Տարոնական շարժումներին։
  • 1993 թվականի հուլիսի 17-ից դարձել է ՀՀԿ անդամ։
  • 1993-1997 թվականներին եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, խմբագրել կուսակցության «Հանրապետական» պաշտոնաթերթը և «Ազգայնական մատենաշարը»։
  • 1999 թվականին Արցախի Հանրապետության ՊԲ սպայական դպրոցում կարդացել է հատուկ կուրս՝ «Ազգային գաղափարախոսության ներածություն»։
  • 2000-2002 թվականներին Ազգայնական ակումբի շրջանակներում խմբագրել է «Դարձ» հանդեսը և «Ազգայնական միտք» շարքը։
  • 2003 թվականին վերընտրվել է ՀՀԿ խորհրդի կազմում։
  • 2003 թվականի մարտից խմբագրում է ՀՀԿ «Հանրապետական» ամսաթերթը։
  • 2005 թվականին դեկտեմբերից ՀՀԿ փոխնախագահն է գաղափարախոսական հարցերի գծով։
  • 2012 թվականի մարտի 18-ին վերանշանակվել է ՀՀԿ նախագահի տեղակալ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 զավակ[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումները, Երևան, 2011։
  • Մուշեղ Լալայան, Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ, Երևան, 2008։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]