Մունիր Մոհանդ Մոհամեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունիր Մոհանդ Մոհամեդի
արաբ․՝ منير محمدي‎‎
Քաղաքացիությունը  Իսպանիա և  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1989(1989-05-10)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Մելիլյա, Իսպանիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Մունիր Մոհանդ Մոհամեդ (արաբ․՝ منير مهند محمدي‎‎; ֆր.՝ Munir Mohand Mohamedi, մայիսի 10, 1989(1989-05-10)[1], Մելիլյա, Իսպանիա)` Մարոկկոյի ֆուտբոլիստ, «Նումանսիա» և Մարոկկոյի հավաքականի դարպասապահ։ 2018 թ.- ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անդամ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամեդը իսպանական «Սեուտա» ակումբի սան է, սակայն բարձր մրցակցության պատճառով նա խաղում էր միայն կրկնօրինակների հետ։ 2009 թվականին Մունիրը տեղափոխվեց «Ալմերիա», բայց այնտեղ նա խաղաց փոխարինող։ 2010 թվականին Մոհամեդը միացել է իր հայրենի քաղաքի «Մելիլյա» ակումբին։ 2011 թվականի մայիսի 15-ին «Կադիսա»-ի հետ խաղում նա իր դեբյուտը նվաճեց Սեգունդա Բ-ում[3]։ 2012 թ.-ին Մունիրը դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ 2014 թվականի ամռանը Մոհամեդն կնքեց պայմանագիր «Նումանսիայի» հետ[4]։ Հոկտեմբերի 19-ին «Լաս Պալմասի» դեմ խաղում նա նվաճեց Սեգունդայի իր դեբյուտը[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 28-ին, Ուրուգվայի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ, Մոհամեդը Մարոկկոյի հավաքականի համար ելույթ ունեցավ[6]։ 2017 թվականին Մունիրի հավաքականը մասնակցել է Գաբոնում Աֆրիկայի գավաթին։ Մրցաշարում խաղացել է Տոգոյի[7], Կոտ դ'Իվուարի հավաքականի, Եգիպտոսի հավաքականի[8] և Կոնգոյի հավաքականի դեմ[9]։

2018 թվականին Մոհամեդը մասնակցություն է ունեցել Ռուսաստանում 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

26 հունիսի 2018 թվական-ի դրությամբ
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մարոկկո
2015 2 -2 4 -1 6 -3
2016 1 -0 5 -1 6 -1
2017 2 -2 9 -3 11 -5
2018 4 -2 3 -4 7 -6
Ընդհանուր կարիերայի ընթացքում 9 -6 21 -9 30 -15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
  3. «Мелилья VS. Кадис 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011—05—15.
  4. «Munir, portero del Melilla, primer fichaje numantino para la temporada 2014–15» [Munir, Melilla's goalkeeper, first numantino signing for the 2014–15 season] (իսպաներեն). CD Numancia. 2014 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. «Лас-Пальмас VS. Нумансия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014—10—19.
  6. «Марокко VS. Уругвай 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 28.
  7. «Марокко VS. Того 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 20.
  8. «Египет VS. Марокко 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 29.
  9. «ДР Конго VS. Марокко 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մունիր Մոհանդ Մոհամեդի» հոդվածին։