Մուհամեդկալի Աբիլգազիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդկալի Աբիլգազիև
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Ղրղզստանի համալսարան և Ղրղզստանի միջազգային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 20, 1968(1968-01-20)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Կոչկոր, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ղրղզստան

Մուհամեդկալի Աբիլգազիև (ռուս.՝ Абылгазиев Мухамметкалый Дуйшекеевич, հունվարի 20, 1968(1968-01-20)[1], Կոչկոր, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրղըզ պետական գործիչ։ 2018 թվականից Ղրղզստանի Հանրապետության վարչապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդկալի Աբիլգազիևը ծնվել է 1968 թվականի հունվարի 20-ին Ղրղզստանի ԽՍՀ Նարինի մարզի Կոչկորի շրջանում։

1994 թվականին ավարտել է Սկրիաբինի անվան գյուղատնտեսական ինստիտուտը, մասնագիտությամբ՝ ագրոնոմ։ 1997 թվականին ավարտել Է Ղրղզստանի միջազգային համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետը։

1994-1999 թվականներին աշխատել է ֆինանսական ընկերություններում։

1999-2003 թվականներին աշխատել է Բիշքեկ քաղաքի զբաղվածության վարչությունում։

2003-2016 թվականներին աշխատել Է Ղրղզստանի Հանրապետության սոցիալական հիմնադրամում (2010-2016՝ հիմնադրամի ղեկավար)։

2016 թվականի ապրիլի 13-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 22-ը՝ Ղրղզստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ։

2017 թվականի օգոստոսի 22-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար[2]։

2017 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի խորհրդական։

2017 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2018 թվականի մարտի 16-ը՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

2018 թվականի մարտի 16-ից մինչև 2018 թվականի ապրիլի 20-ը եղել Է Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը։

2018 թվականի ապրիլի 20 թվականից առ այսօր՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՂՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության պատվոգիր,
  • Չույայի մարզպետարանի պատվոգիր,
  • Բիշքեկ քաղաքի քաղաքապետարանի պատվոգիր,
  • Ղրղզստանի արհմիությունների կենտրոնական կոմիտեի պատվոգիր,
  • «ՂՀ սոցիալական հիմնադրամի գերազանցիկ» կրծքանշան,
  • «Հարկային ծառայության գերազանցիկ» կրծքանշան,
  • «Զինվորական ծառայության տարբերություն» II աստիճանի մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. Rulers.org
  3. Sputnik. «Парламент утвердил кандидатуру Абулгазиева на пост премьера» (ռուսերեն). ru.sputnik.kg. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամեդկալի Աբիլգազիև» հոդվածին։