Նարինի մարզը (ղրղ.՝ Нарын областы), վարչական միավոր է Ղրղզստանի կենտրոնական և հարավարևելյան մասում: Մարզի կամ վիլայեթի վարչական կենտրոնը Նարին քաղաքն է: Բնակչությունը մոտ 262 100 մարդ է (2011թ-ի տվյալներով), իսկ տարածքը 45 200 կմ²: Պետական սահման ունի Չինաստանի հետ: