Մորիս Թիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիլեն 1940թ.-ին

Մորիս Թիլե (1903-1954) ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և Շռեկ կերպարի ստեղծման նախատիպ:

[խմբագրել] Կարիերա

Ծնվել է Ֆրանսիայում: Տիրապետել է 14 լեզվի և, բացի այդ, եղել է նաև բանաստեղծ ու դերասան: 20 տարեկանից հետո Թիլեի մոտ ի հայտ է գալիս ակրոմեգալիա կոչվող հազվագյուտ հիվանդությունը, որը մարդու մոտ առաջացնում է ոսկորների անկանոն ու անկառավարելի աճ: Ձեռք բերելով ռախիտային կառուցվածք` Թիլեն ստիպված է լինում գտնել մի այնպիսի աշխատանք որը կնույնացվի իր արտաքին տեսքի հետ, ուստի որոշում է տեղափոխվել ԱՄՆ և դառնալ պրոֆեսիոնալ ըմբիշ: Ռինգում հանդես է գալիս որպես բացասական կերպար և ձեռք է բերում «Ֆրանսիացի հրեշտակ» (անգլ.` "the French Angel") մականունը:

Թիլեն մահանում է 1954թ.-ին` 51 տարեկան հասակում: Մահվան պատճառը սրտի հիվանդությունն էր: Հոգեվարքի ժամանակ նա համաձայնում է, որ իր դեմքից պլաստիկ դիմակ ստանան: Հետագայում մահադիմակները հանգրվանում են տարբեր թանգարաններում:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով