Մովսեսի որդու թլպատումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսեսի որդու թլպատումը
տեսակֆրեսկո
նկարիչՊերուջինո
տարի1482
բարձրություն350 սանտիմետր
լայնություն572 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա
հավաքածուՍիքստինյան կապելլա
https://www.wga.hu/html/p/perugino/sistina/egypt2.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/egypt1.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/egypt3.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/egypt4.html, https://www.wga.hu/html/p/perugino/sistina/egypt5.html կայք
Ծանոթագրություններ
 Moses's Journey into Egypt and the Circumcision of His Son Eliezer by Pietro Perugino (Sistine Chapel) Վիքիպահեստում

«Մովսեսի որդու թլփատումը», Պիետրո Պերուջինոյի հեղինակած որմնանկարը, որը ստեղծվել է շուրջ 1482 թվականին։ Գտնվում է Հռոմի Սիքստինյան կապելլայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1480 թվականին Պերուջինոն զբաղվել է Հռոմի Սուրբ Պետրոսի հին բազիլիկայի որմնանկարով։ Հռոմի Պապ Սիքստոս IV-ը գոհ է եղել նրա աշխատանքից և որոշել է նրան մասնակից դարձնել Վատիկանի պալատում նոր կապելլայի որմնանկարների ստեղծման աշխատանքներին։ Աշխատանքների մեծ ծավալի պատճառով հետագայում Պերուջինոյին միացել են Ֆլորենցիայից մի խումբ նկարիչներ, այդ թվում՝ Սանդրո Բոտիչելլին, Դոմենիկո Գիրլանդայոն և այլք։

Որպես օգնականներ Պերուջինոյի հետ Սիքստիյան կապելլայում աշխատել են Պինտուրիկիոն, Անդրեա դ'Ասիզին, Ռոկո Ցոպոն կամ, որ պակաս հավանական է, Լո Սպանյան կամ Բարտոմեո դելլա Գատտան, բայց դետալների՝ նրանց պատկանելու հարցը վիճելի է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարի հատված

Որմնանկարը բացում է Մովսեսի պատմությունը և գտնվում է զոհասեղանի ձախ կողմում՝ «Քրիստոսի մկրտության» դիմաց, որը նույնպես Պերուջինոյի աշխատանքն է։

Կենտրոնում պատկերված է Մովսեսը (հագած է դեղին և կանաչ հագուստ, ինչպես շարքի մյուս որմնանկարներում) այն պահին, երբ հրեշտակը նրան պատվիրում է կատարել իր որդի Եղիազարի թլպատումը՝ ի նշան Յահվեի և հրեաների միջև միության կնքման։ Որմնանկարի՝ «Քրիստոսի մկրտության» դիմաց գտնվելը պատահական չէ․ Օգոստինոս Երանելի, այլ վաղ քրիստոնեական հեղինակների հետ միասին, մկրտությունը դիտարկում է որպես ինչ-որ «հոգևոր թլփատության» տեսակ։ Արարողությունը պատկերված է աջից, ներկաների մեջ է գտնվում Մովսեսի կինը՝ Սեպֆորան։

Հետին պլանում Մովսեսն ու Սեպֆորան հրաժեշտ են տալիս Հոֆորին Եգիպտոս մեկնելուց առաջ։ Ֆոնային լանդշաֆտի տարրերը ներառում են բարակ ծառերով ծածկված բլուրներ(այդ թվում, արմավեի՝ հոգու նկատմամբ մարմնի հաղթանակի քրիստոնեական խորհրդանիշ[2])։ Մի զույգ թռչունների ներկայացնում են բնության նորացման ցիկլի ակնարկ։ Որմնանկարի ձախ եզրին հետին պլանում պատկերված է հովիվների մի խումբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Todini,, Filippo La pittura umbra: dal Duecento al primo Cinquecento. — Longanesi, 1989. — ISBN 9788830409194
  2. Origen Book 10 // Commentary on the Gospel of John. — CUA Press, 2010. — ISBN 9780813211800

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]