Մոխրոտ 4×4։ Ամեն ինչ սկսվում է ցանկությունից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրոտ 4×4։ Ամեն ինչ սկսվում է ցանկությունից
ռուս.՝ Золушка 4×4. Всё начинается с желаний
Երկիր Ռուսաստան
Ժանրմանկական ֆիլմ
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորAleksandr Barshak?
Սցենարի հեղինակԴմիտրի Ալեյնիկով
ԴերակատարներԴարյա Մելնիկովա, Պյոտր Մերկուրև, Ալեքսանդր Գոլովին, Վլադիմիր Տուրչինսկի, Լյուդմիլա Արտեմևա, Դմիտրի Ֆիլիմոնով, Վասիլի Լիվանով, Oksana Stashenko? և Oleg Akulich?
ԵրաժշտությունSergey Miklashevskiy?

«Մոխրոտ 4×4։ Ամեն ինչ սկսվում է ցանկություններից» (ռուս.՝ «Золушка 4×4. Всё начинается с желаний»), 2008 թվականի ռուսական ֆիլմ[1][2]։ 2008 թվականին արժանացել է «Киномалышок» մրցույթի դիպլոմ ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Киношок» կինոյի 12-րդ բաց փառատոնում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշան սովորում է ութերորդ դասարանում։ Նա շատ սովորական աղջիկ է, չունի մայր և ապրում է հոր ու կրտսեր քրոջ հետ։ Հայրն աշխատում է որպես ավտոփականագործ և շփվում է իր անհավասարակշիռ հաճախորդների հետ, և Դաշան ստիպված է հոգ տանել իր քրոջ մասին, ինչում երբեմն նրան օգնում է տարեց հարևանը՝ Պավելը։

Դաշան սիրում է երազել։ Նա պատկերացնում է, որ ապրում է հեքիաթում, իսկ իր շուրջը գտնվող մարդիկ նրա հեքիաթի հերոսներն են։ Մի օր՝ գիշերը քրոջը հեքիաթ պատմելիս նա ամեն ինչ այնքան հստակ է պատկերացնում, որ հեքիաթը կենդանանում է և իրականություն դառնում։ Դաշան դառնում է Մոխրոտը, որն ապրում է Ավտոտնակում, որտեղ շատ երկաթ կա, բոլորը կեղտոտ են, գզգզված մազերով, կաշվե հագուստ են հագնում և վարում են ավտոմեքենաներ, իսկ Ավտոտնակում իշխում է թագավորը, որն ատում է հայելին և օգտագործում է դյուրակիր համակարգիչ։

Մինչ Մոխրոտի մայրը կենդանի էր, ամեն ինչ լավ էր, Ավտոտնակում խաղաղ կերպով ապրում էին Սոլովեյ Ռազբոյնիկը, Ուլյանան դարձել է Մատնաչափիկ, իսկ Խլուրդը վարում էր հաշվապահությունը և ստուգում էր բենզինի որակը։ Բայց մայրը մահանում է, և հայրը նորից է ամուսնացել և տուն է բերել չար խորթ մորն ու նրա վնասակար ու չար դուստրերին, որոնք վարում են միշտ փչացող մեքենա, ծիծաղում Մոխրոտի վրա և շահագործում նրան։

Բացի այդ, թագավորը որոշում է, որ ժամանակն է խելքի բերել իր Որդուն, այսինքն՝ ամուսնացնել նրան։ Նա որոշում է կազմակերպել պարահանդես, այսինքն՝ մեծ թագավորական մրցարշավ, որին պետք է մասնակցեն Թագավորության բոլոր չամուսնացած աղջիկները, և նրանց բոլորին հաղորդագրություն է ուղարկում Mail.ru կայքով։

Բոլորը գնում են մասնակցել մրցարշավին՝ Մոխրոտին թողնելով մենակ։ Բայց գալիս է կնքամայր Փերին, Մոխրոտին տալիս մեծ ջիպ և Չեմպիոնների զգեստը՝ սպիտակ կոմբինեզոն։ Մրցաշրավին մասնակցելու Մոխրոտը ժամանում է նորաձև զգեստով ու վառ դիմահարդարումով և հաղթում։ Սակայն կախարդության գործողության ժամանակը սպառվում է, և Մոխրոտը փախչում է մրցարշավից՝ կորցնելով արծաթե պահեստային անիվը։

Հաղթող անծանոթին ապարդյուն փնտրում են (այդ թվում՝ ինտերնետային որոնմամբ)։ Վերջապես որոշում են փնտրել այն գրությամբ, թե որ մեքենային է հարմար։ Արդյունքում Մոխրոտին գտնում են, բայց արքայազնի և Մոխրոտի միջև զգացմունքներ չկան, և նրանք չեն ցանկանում ամուսնանալ։

Ավարտվում է Դաշայի երազը, և նա հանկարծ բացահայտում է, որ իրեն շրջապատող աշխարհն այնքան էլ վատը չէ, և Փոքրիկ իշխանը եկել է իր մոտ իրականում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դարյա Մելնիկովա Դաշա / Մոխրոտ Դաշա / Մոխրոտ
Պյոտր Մերկուրև Մոխրոտի հայրը Մոխրոտի հայրը
Ուլյանա Իվաշչենկո Ուլյանա / Մատնաչափիկ Ուլյանա / Մատնաչափիկ
Ալեքսանդր Գոլովին Փոքրիկ իշխան Փոքրիկ իշխան
Վլադիմիր Տուրչինսկի Կախարդված արքայազն Կախարդված արքայազն
Լյուդմիլա Արտեմևա Փերի Փերի
Դմիտրի Ֆիլիմոնով քեռի Պաշա, հարևան / Մանկլավիկ քեռի Պաշա, հարևան / Մանկլավիկ
Վասիլի Լիվանով Խլուրդ (հնչյունավորում) Խլուրդ (հնչյունավորում)
Արշակ Օհանյան Թագավոր (հնչյունավորել է Նիկիտա Պրոզորովսկին) Թագավոր (հնչյունավորել է Նիկիտա Պրոզորովսկին)
Իննա Կորոլյովա Դատավոր Դատավոր
Օքսանա Ստաշենկո Խորթ մայր Խորթ մայր
Եկատերինա Յուդինա ավագ քույր Աննա ավագ քույր Աննա
Նատալյա Ռևա կրտսեր քույր Մարիաննա կրտսեր քույր Մարիաննա
Օլեգ Ակուլիչ Ծաղրածու Ծաղրածու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]