Միքայել Վիրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Սամվելի Վիրաբյան
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար
 15.07.2020-ից
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
12.02.2019 - 15.07.2020
 
Կուսակցություն՝ Ազատ Հայրենիք
Կրթություն՝ ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ Տնտեսագետ
Ծննդյան օր հուլիսի 27, 1974 (46 տարեկան)
Ծննդավայր Վանաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն

Միքայել Սամվելի Վիրաբյան (ծնվել է հուլիս 27, 1974, Վանաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ[1], ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1991 թվականներին սովորել և արծաթե մեդալով ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը։
  • 1997 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժինը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ կառավարությունում` որպես ԼՂՀ փոխվարչապետի օգնական։
  • 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունում` որպես բնակչության սոցիալական պաշտպանության բաժնի պետ։
  • 1996 թվականի մարտ-հունիս ամիսներին համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնի տնօրեն։
  • 1997-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության իրավաբանական տեսչությունում` որպես 1-ին կարգի տեսուչ, այնուհետև բաժնի պետ։
  • 1996 թվականի մարտ-հունիս ամիսներին համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտի օրթոպեդիկ-տեխնիկական պրոթեզավորման կենտրոնում՝ որպես տնօրեն։
  • 1999 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի դրամարկղային կառավարման բաժնում` որպես գլխավոր տնտեսագետ։
  • 1999-2001 թվականներին աշխատել է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում` որպես ֆինանսամեթոդական բաժնի պետ։
  • 2001-2007 թվականներին աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալի պաշտոնում։
  • 2007-2009 թվականներին աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի պաշտոնում։
  • 2009-2011 թվականներին աշխատել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում` որպես գործակալության պետ։
  • 2011 թվականի հունիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 2016 թվականի հուլիսի 12-ին վերանշնակավել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
  • 2019-2020 թվականներին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ։
  • 2020 թվականի հուլիսի 15 ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար[3]։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1995 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հակոբ Ղահրամանյան
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյան
12.02.2019-17.05.2020
Հաջորդող
Արտակ Միրզոյան
Նախորդող
Սամվել Ավանեսյան
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյան
17.07.2020-ից
Հաջորդող
պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին.
  2. «Միքայել Սամվելի Վիրաբյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար».