Միքայել Վարդանյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Հրանտի Վարդանյան
Դիմանկար
Ծնվել է1973 հունիսի 11
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, (1995)
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամ
Ծնողներհայր՝ Հրանտ Վարդանյան,
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ[1]

Միքայել Հրանտի Վարդանյան (հունիսի 11, 1973(1973-06-11)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գործարար, բարերար[3], «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր և ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր[4][5]։

Գործարար Հրանտ Վարդանյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Վարդանյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 11-ին Երևանում։ 1995 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[6]։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1992-1995 թվականներին աշխատել է Երևանի «Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ում[7], որպես տնտեսագետ, իսկ 2002-2003 թվականներին եղել է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն։

Հրանտ Վարդանյանի մահից հետո հոլդինգի ղեկավարությունը ստանձնել են Միքայել և Կարեն Վարդանյան եղբայրները[8]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային Ժողովի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Վարդանյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[4][5]։

2003 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ցուցակով թիվ 113 ընտրատեղամասից ընտրվել է պատգամավոր։ Որպես պատգամավոր եղել է Ազգային ժողովի «Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[4]։

2007 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում որպես անկուսակցական թիվ 040 ընտրատեղամասից ընտրվել է պատգամավոր։ Որպես պատգամավոր եղել է Ազգային ժողովի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի» և «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միքայել Վարդանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով».
  2. 2,0 2,1 2,2 ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ
  3. «Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների 920 մլն դրամի բարեգործական ծրագիրը՝ Մասիս քաղաքում».
  4. 4,0 4,1 4,2 Հայաստանի Ազգային ժողովի 2003-2007 թվականների պատգամավոր Միքայել Վարդանյանի կենսագրությունը parliament.am կայքում (արխիվացված 09․01․2024 թվականին)։
  5. 5,0 5,1 5,2 Հայաստանի Ազգային ժողովի 2007-2012 թվականների պատգամավոր Միքայել Վարդանյանի կենսագրությունը parliament.am կայքում (արխիվացված 09․01․2024 թվականին)։
  6. «Варданян Микаел Грантович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  7. «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  8. ««Գրանդ հոլդինգի» նպատակն է դառնալ Հայաստանի առաջին վերազգային կորպորացիան».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]