Միքայել Չայլախյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Չայլախյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն730
ՍկիզբՉարենցի փողոց
ԱվարտԱյգեստանի 10-րդ փողոց

Միքայել Չայլախյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում։ Անվանումն ստացել է հայ ֆիտոֆիզիոլոգ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Միքայել Չայլախյանի պատվին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտից («Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերություն), ձգվում դեպի հարավ-արևելք, հասնում Այգեստանի 10-րդ փողոցի սկիզբ[1]։

Նախկինում կոչվել է Այգեստանի 9-րդ փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է Երևանի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ, որով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ անվանակոչվել են մեծանուն համալսարանականների անուններով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 373, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Երևանի Այգեստանի 8 փողոցներ նոր անուններ կունենան՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Սերգեյ Մերգելյան, Գևորգ Ջահուկյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.