Միրուշա (այգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրուշա
Տեսակregional park?
Երկիր Կոսովո
ՎարչատարածքԿոսովո
Հիմնվել է1982
Մակերես55 580,7 հեկտար
Միրուշա (այգի)ը գտնվում է Կոսովոում
Միրուշա (այգի)
Միրուշա (այգի)ը գտնվում է Կոսովոում
Միրուշա (այգի)

Միրուշա (ալբ․՝ Mirusha/Mirushë, սերբ.՝ Мируша/Miruša), մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության կենտրոնական մասում գտնվող Մետոհիա հարթավայրի արևելյան հատվածում գտնվող տեղական այգի։

Օրահովաց և Կլինա ինքնավար մունիցիպալիտետների որոշմամբ 19 021,55 հա տարածքը որպես արգելանոց 1975 թվականից հսկողության տակ է վերցվել։

Բնական հուշարձանների, յուրահատուկ լանդշաֆտների, ինչպես նաև բազմազան բույսերի շնորհիվ 1982 թվականին 55 580,70 հա տարածք Բնության պահպանության միջազգային միությունը հայտարարել է հինգերորդ կարգի տեղական այգի (բնության հատուկ պահպանվող տարածքներ)։ Այն գտնվում է երեք մունիցիպալիտետների՝ Կլինայի, Մալիշևոյի և Օրահովացի տարածքում[1]։ Մեկ տարի անց՝ 1983 թվականին, ջրաբանական, գեոմորֆոլոգիական և լանդշաֆտային արժեքների հետ կապված՝ Միրուշա գետի ողողադաշտը ևս պաշտպանության տակ է վերցվել որպես Բնության պահպանության միջազգային միության երրորդ կարգի տարածք (բնության հուշարձան)։ Նրա մակերեսը կազմում է 1197,29 հա, և այն պատկանում է Օրահովաց և Կլինա մունիցիպալիտետներին[2]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրուշա այգին ամենից շատ հայտնի է իր կիրճով, որտեղ հոսում է համանուն գետը։ Այն ձևավորվել է կարստային լճից և ջրվեժից, որոնք զետեղված են մեկը մյուսի կասկադում։ Իր աշխարհագրական կառուցվածքի պատճառով, որը բաղկացած է ուլտրաբազային տեսակից, յուրայի շրջանի հրաբխային նստվածքից, ներքին և վերին կավճի կարբոնատներից, Միրուշա գետը 200 մ խորությամբ կիրճ է առաջացրել[3]։ Կիրճի երկայնքով գտնվում են փոքր լճեր, որոնք միմյանց հետ կապվում են մինչև 21 մետր ջրվեժներով։ Այդտեղ են գտնվում ընդհանուր առմամբ 12 ջրվեժ և 16 լիճ, որոնք տարբերվում են ձևով և չափերով, ինչպես նաև կառուցվածքով և կրաքարային մեծաղյուսների լիթոլոգիական կազմով։ Կիրճը համեմատաբար լայն է վերջին լճի մոտ, իսկ ամենանեղ մասը գտնվում է չորրորդ լճի շրջանում, որտեղ ժայռերի միջև խորությունը հասնում է առավելագույնը 200 մետրի[4][5]

Միրուշայի ջրվեժներ

Բնության հազվագյուտ երկրաբանական և աշխարհագրական առանձնահատկությունները ստեղծում են այգու հետաքրքիր բնապատկերը։ Այդ առանձնահատկություններն են՝ երկրաբանական ռելիեֆի ձևերը, քարայրները, ճեղքվածքները և այլ ժայռային կազմությունները, որոնք գոյացել են երկրաբանական գործընթացների, էրոզիաների, ջրի և այլ գործոնների հետևանքով։ Այգին Միջերկրական ծովի ազդեցության հետևանքով ունի մեղմ մայրցամաքային կլիմա, շատ հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Այգում կան բազմաթիվ էնդեմիկ և ստենոէնդեմիկ տեսակներ[1]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրուշան համարվում է Կոսովոյի ամենագեղեցիկ և ամենահետաքրքիր բնական օբյեկտներից մեկը, այն գտնվում է այդ տարածաշրջանի կենտրոնական մասում, Կլինա, Մալիշևո, Օրահովաց քաղաքային մունիցիպալիտետների տարածքում։ Բնական պուրակը գտնվում է Գրեմնիկ լեռան հարավում՝ Միրուշա գետի երկու կողմերում՝ կիրճի սկզբից մինչև նրա Սպիտակ Դրին թափվելը[5]։ Պուրակի արևմտյան մասում է գտնվում Կլինա—Ջակովիցա ավտոճանապարհը (М9.1): Այս ճանապարհին զուգահեռ գտվնում է Պեչ-Պրիզրեն երկաթագիծը։ Հյուսիսային մասում մոտ 8 կմ հեռավորության վրա է գտնվում Պրիշտինա-Պեչ երկաթագիծը։ Հեռավորությունը Պրիշտինայից 65 կմ է[1][6]։

Մոտակա օդանավակայանը Պրիշտինայի միջազգային օդանավակայանն է (PRN):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  5. 5,0 5,1 «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.