Միրոն Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրոն Օհանյան
Ծնվել է1893
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել է1968
Մահվան վայրՏուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ

Միրոն Սերգեյի Օհանյան (1893, Գանձակ, Ռուսական կայսրություն - 1968, Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հեղափոխական, 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղաշրջումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1919

1913 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը, ապա զորակոչվել բանակ։ Փետրվարյան հեղափոխության օրերին որպես ավագ վարպետ ծառայել է Պետրոգրադի ավտոզրահադիվիզիոնում, որտեղ էլ ընտրվել է դիվիզիոնի զինվորական դեպուտատների կոմիտեի նախագահ և Պետրոգրադի խորհրդի դեպուտատ։ Մասնակցել է Կշեսինսկայայի պալատի գրավմանը, ապստամբներին օգնելու համար կազմակերպել զրահապատ ավտոմեքենաների ուղերթեր։ Օհանյանը եղել է Ֆինլանդական կայարանում 1917 թվականի ապրիլի 3 (16)-ին Վլադիմիր Լենինի դիմավորումը կազմակերպողներից։ Այդ օրը նրա վարած զրահապատ ավտոմեքենայի վրայից Լենինը ճառով դիմել է ժողովրդին, ապա այդ մեքենայով մեկնել Կշեսինսկայայի պալատ, ուր տեղավորված էր կուսակցության կենտկոմը։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին մասնակցել է Ձմեռային պալատի գրոհին, քաղաքի մի շարք հանգուցային կետերի գրավմանը։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին եղել է կարմիր բանակի կոմիսար։ Հետագա տարիներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 537