Միր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միր' (ռուսերեն՝ Мир[1]), խորհրդային, ապա ռուսական ուղեծրային կայան։ «Միրը» աշխարհի առաջին երկարաժամկետ անընդմեջ բնակեցված հետազոտության կայանն էր տիեզերքում և առաջին «երրորդ սերնդի» տիեզերակայանը, որը կառուցվել է 1986-1996 թվականների ընթացքում՝ մոդուլյար կառուցվածքով։
«Միրը» գրանցել է մարդու ամենաերկար անընդմեջ ներկայությանը ռեկորդը՝ տասը տարի։ Միջազգային համագործակցության շնորհիվ «Միրը» հասանելի է եղել տարբեր երկրների տիեզերագնացների համար: Կայանը գոյություն է ունեցել մինչև 2001թ. մարտի 23-ը, երբ ծրագրված գործարկումից հանվել է, ապա մթնոլորտում այրվել է, իսկ բեկորեները ընկել են Խաղաղ օվկիանոսի հարավային մաս։
[խմբագրել] Աղբյուրներ և նշումներ
- ↑ ռուսերեն նշանակում է և՛ Խաղաղություն, և՛ Աշխարհ
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Միրի օրագիր (Ռուսերեն)
- Կայք պատկերներով, դիագրամներով և տեղեկություններով Միռի մասին (Ռուսերեն)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միր կատեգորիայում։ |