Միջճյուղային հաշվեկշիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջճյուղային հաշվեկշիռ, հասարակական արդյունքի արտադրության ու բաշխման, ընդլայնված վերարտադրության ճյուղային համամասնությունների տնտեսական վերլուծության ու պլանավորման մեթոդ։ ԱՄՆ-ում էկոնոմիկայի վերլուծության համար միջճյուղային հաշվեկշիռը կիրառվել է 1930-ական թվականներին և արտասահմանում ստացել «ծախսեր-թողարկում» (input-output) անվանումը։ Միջճյուղային հաշվեկշիռները կազմվում են պլանային և հաշվետու ժամանակաշրջանի համար, արժեքային (համախառն արտադրանք), բնաձևային (արտադրանքի կարևոր տեսակներ) և բանաձևաարժեքային արտահայտությամբ։

Պլանային միջճյուղային հաշվեկշիռները կարող են կազմվել դինամիկ մոդելի հիման վրա, որը գծային հավասարումների համակարգ է, ապահովում է արտադրության, կապիտալ ներդրումների ու աշխատանքային ռեսուրսների փոխադարձ կապն ընդլայնված վերարտադրության մեջ։ Ստատիկ մոդելում այդ կապերը չեն արտացոլվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 591