Մինա Սուվարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինա Սուվարի
անգլ.՝ Mena Suvari
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1979(1979-02-13)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՆյուպորտ, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունRocky Hill School?
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինՌոբերտ Բինկման և Simone Sestito?
Ծնողներհայր՝ Ando Suvari?
Պարգևներ և
մրցանակներ
 Mena Suvari Վիքիպահեստում

Մինա Ալեքսանդրա Սուվարի (անգլ.՝ Mena Alexandra Suvari, փետրվարի 13, 1979(1979-02-13)[1], Նյուպորտ, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Գեղեցկություն ամերիկյան ձևով» և «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմերում դերակատարումներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինա Սուվարին ծնվել է 1979 թվականին՝ փետրվարի 13-ին Նյուպորտում։ Հայրը՝ Անդո Իվար Սուվարին (էստ․՝ Ando Ivar Süvari)[3], էստոնական ծագումով հոգեբույժ է (Պյարնուից), մայրը՝ Քենդիս Չամբերսը, բուժքույր է, կիսով չափ հույն։ Մինան ունի հինգ եղբայր և մեկ քույր։ Ընտանիքի Չառլսթոն վերադառնալուց հետո 12-ամյա Մինան հյատնվում է մոդելային գործակալությունում։ Դպրոցն ավարտելուց հետո Միլան տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկսել է նկարահանվել սերիալներում։

Կինոյում նրա առաջնախաղը եղել է փոքրիկ դեր ռեժիսոր Գրեգ Արակի «Ոչ մի տեղ» ֆիլմում։ 1997 թվականին ստացել է գլխավոր դեր «Համբուրելով աղջկան» թրիլերում, որտեղ խաղընկերը Մորգան Ֆրիմանն էր։ Արժանանալով քննադատների դրական արձագանքներին՝ ստացել է դեր Սեմ Մենդեսի «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում (1999)։ Ֆիլմն արժանացել է հինգ Օսկար մրցանակի։ Մինան արժանացել է BAFTA մրցանակի։

Այնուհետև հաջորդել են դերերը «Հրացանակիրը», «Ամերիկյան կարկանդակ 2», «Շաքար և պղպեղ», «Բարձր պիլոտաժ», «Վնասվածք» ֆիլմերում։

2004 թվականին Սուվարին խաղացել է Էդդիի դերը Հաճախորդը միշտ մեռած է սերիալում։ Այս դերակատարման համար նա ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը։ Խաղացել է երկրորդ պլանի դերեր «Լուրեր են պտտվում», «Դոմինո», «Գեղեցկության սրահ» ֆիլմերում։ Այնուհետև կրկնօրինակել է Այրիս Գեյնսբորոյին «Kingdom Hearts II» համակարգչային խաղում և «Վերջին ֆանտազիան 7։ Գալստյան երեխաները» մուլտֆիլմում[4][5]։

2006 թվականին Մինան խաղացել է «Ես գայթակղել եմ Էնդի Ուորխոլին»[6] ֆիլմում, իսկ 2007 թվականին նկարահանվել է «Բրուքլինի օրենքները» կինոնկարում։

2008 թվականին նկարահանվել է «Մահկանացուների օր» ֆիլմում[7]։

2010 թվականին Սուվարին նկարահանվել է «Պայծառատեսը» ֆիլմում։ 2011 թվականին՝ «Անձրևանոցը» սերիալում և «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի առաջին եթերաշրջանում[8]։

Այնուհետև հաջորդեցին նկարահանումները «Չիկագոյի հրշեջները»[9] և «Դեպի հարավ դժոխքից»[10] սերիալներում։

2016-2017 թվականներին Սուվարին խաղացել է «Էմի Շումերի ներսում» և «Արդարության լիգա» հեռուստասերիալներում։

2018 թվականի հունիսի 8-ին[11] Մինայի գլխավոր դերակատարմամբ էկրաններ է բարձրացել «Ամերիկացի կինը» սերիալը[12], սակայն առաջին եթերաշրջանից հետո չի շարունակվել՝ ցածր վարկանիշի պատճառով։

Անձնական կյանք

2000[13]—2005 թվականներին Սուվարին ամուսնացած է եղել կինոօպերատոր Ռոբերտ Բրինքմանի հետ, 2010—2012[14] թվականներին՝ պրոդյուսեր Սիմոնե Սեստիտոյի հետ։ 2018 թվականի հոկտեմբերին ամուսնացել է երրորդ անգամ «Ես տանը կլինեմ Սուրբ ծնունդին» (2016) ֆիլմի գեղարվեստական բաժնի աշխատակից Մայքլ Հոուփի հետ[15]։ 2021 թվականի ապրիլին ծնվել է զույգի որդին՝ Քրիստոֆեր Ալեքսանդր Հոուփը[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Վերնագիր Դեր Ծանոթ․
1997 Kiss the Girls Coty Pierce
Snide and Prejudice Geli Raubal
Nowhere Zoe
1998 Slums of Beverly Hills Rachel Hoffman
1999 American Pie Heather
The Rage: Carrie 2 Lisa Parker
Atomic Train Grace Seger
American Beauty Angela Hayes
2000 Loser Dora Diamond
American Virgin Katrina Bartalotti
2001 The Musketeer Francesca Bonacieux
American Pie 2 Heather
Sugar & Spice Kansas Hill
2002 Sonny Carol
Spun Cookie
2004 Trauma Charlotte
2005 Standing Still Lana
Edmond Prostitute
Rumor Has It Annie Huttinger
Domino Kimmie
Beauty Shop Joanne Marcus
2006 Factory Girl Richie Berlin
Caffeine Vanessa
The Dog Problem Jules
Final Fantasy VII: Advent Children Aerith Gainsborough Voice, English version[17]
2007 Brooklyn Rules Ellen
Stuck Brandi Boski
Style Savvy Fashionastas: Una Angie Voice
2008 Day of the Dead Corporal Sarah Cross-Bowman
The Mysteries of Pittsburgh Phlox Lombardi
The Garden of Eden Catherine Bourne
2009 Style Savvy Fashionastas: Una and The Lost Key Angie Voice
2010 You May Not Kiss the Bride Tonya
2011 Restitution Katie
Style Savvy Fashionastas: Una and The Great Fashionasta Rescue Angie Voice
Love Notes (short film) Emmylou
2012 American Reunion Heather
Style Savvy Fashionastas: Una and The Secret of the Shoes Angie Voice
The Knot Landing Sarah
2014 Don't Blink Tracy Also associate producer
The Opposite Sex Jane
Style Savvy Fashionastas: Una and The Search of the Stilettos Angie Voice
2015 Badge of Honor Jessica Dawson
2017 Becks Elyse
2019 Apparition Anna
The Murder of Nicole Brown Simpson Nicole Brown Simpson Also executive producer
2020 Don't Tell a Soul Carol [18]
What Lies Below Michelle Wells
Hide Sarah Short film
2021 Grace and Grit Treya Killam Wilber
Locked In Maggie
Paradise Cove Tracey
Ron's Gone Wrong B-Bot Voice
2022 Breakwater Kendra Post-production[19]
The Accursed Alma Post-production
2023 Hunt Club Cassandra
Dark Obsession Maya Also producer[20]
2024 Prey TBA
TBA Reagan Jane Wyman Post-production[21]
The Dresden Sun Asha Post-production[22]
Fireflies at El Mozote Sarah

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. «Mena on mu viimane hitt!» (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Advent Children #2 on VideoScan». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  5. «FINAL FANTASY VII: ADVENT CHILDREN COMPLETE – SQUARE ENIX». Release.square-enix.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  6. «Caffeine (2007)». Rottentomatoes.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Day of the Dead (2008)». DVDTalk.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  8. «Black Dahlia on American Horror Story». People.com. 2011 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  9. «'Chicago Fire': Mena Suvari Joins Cast As Gabby's Friend, Targets Gabby's Ex (VIDEO)». Huff Post. 2013 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  10. Andreeva, Nellie (2014 թ․ հոկտեմբերի 14). «Mena Suvari To Topline WE TV Thriller Drama Series 'South Of Hell' From Jason Blum & Eli Roth». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  11. Turchiano, Danielle (2018 թ․ փետրվարի 6). «'Queen Sugar,' 'The Bold Type,' 'Drunk History' Among Programming Announced for ATX Television Festival Season 7». Variety.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  12. «Alicia Silverstone, Mena Suvari snag TV Land series 'AMERICAN WOMAN'». LaughSpin.com. 2016 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  13. «Biography for Mena Suvari». The Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. «Mena Suvari - Officially Divorced». TMZ. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. Maria Pasquini Mena Suvari Secretly Got Married for the Third Time in an 'Intimate' and 'Beautiful' Wedding Արխիվացված 2018-10-23 Wayback Machine // People, 22.10.2018
  16. «42-летняя звезда «Американского пирога» Мена Сувари впервые стала мамой». www.film.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  17. «Mena Suvari (visual voices guide)». Behind The Voice Actors. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին. A green check mark indicates that a role has been confirmed using a screenshot (or collage of screenshots) of a title's list of voice actors and their respective characters found in its opening and/or closing credits and/or other reliable sources of information.
  18. N'Duka, Amanda (2019 թ․ հունվարի 11). «Rainn Wilson, Mena Suvari, Fionn Whitehead, Jack Dylan Grazer Topline Don't Tell A Soul Thriller». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  19. Grobar, Matt (2021 թ․ հոկտեմբերի 13). «Mena Suvari Joins James Rowe's Crime Thriller 'Breakwater'». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  20. Evans, Greg (2021 թ․ օգոստոսի 19). «Mena Suvari & Danielle Harris Join George Henry Horton's 'Anne, With Love' Thriller». Deadline Hollywood. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  21. Patten, Dominic (2020 թ․ նոյեմբերի 9). «'Reagan' Biopic Back In Production After COVID-19 Crew Outbreak; Mena Suvari To Play Oscar Winner & 1st Wife Jane Wyman». Deadline. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  22. Grobar, Matt (2022 թ․ հունվարի 5). «Mena Suvari Joins Michael Ryan's Cyberpunk Indie 'The Dresden Sun'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.