Միհրան Էսեկուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Էսեկուլյան
Ծնվել է1952
ԾննդավայրԿիպրոս
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժիշտ և կոմպոզիտոր
ԱշխատավայրՔվեբեկի կոնսերվատորիա և Մոնրեալի համալսարան

Միհրան Էսեկուլյան (1952, Կիպրոս), կիպրոսահայ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհրան Էսեկուլյանը ծնվել է 1952 թվականին, Կիպրոսում։

Ավարտել է Նիկոսիայի Մելքոնյան կրթական հաստատության ջութակի բաժինը, դասատու՝ Վ. Պետելյան, 1978 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, դասատու՝ Էդվարդ Միրզոյան։

Միհրան Էսեկուլյանը ուսման տարիներին Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի հիման վրա գրել է «Նարեկ» օրատորիայի 2 մասը։

1979 թվականից հաստատվել է Մոնրեալում[1], որտեղ ավարտել է օրատորիան (5-մասանոց, սոպրանո, բարիտոն, նաև սրինգ, տավիղ, հարվածային գործիքներ)։ 1980 թվականից ստեղծում է էլեկտրոնային և համակարգչային երաժշտություն, որոնցից հայտնի են «Ձոն առ Կոմիտաս» (նվագախմբի համար), «Հայրեն մեկ» (ֆլեյտա, հոբոյ, տավիղ, 2 ջութակ, ալտ, թավջութակ) գործերը, գործիքավորել է նաև Կոմիտասի դաշնամուրային պարերը։

1989 թվականին Շվեդիայի Կառավարության կրթաթոշակով սովորել է Ստոկհոլմում, որտեղ գրել է «Ալլո, ես եմ, լա՞վ ես» էլեկտրոնայի երկը (ըստ շվեդական երաժշտության), որը բազմիցս կատարվել է Շվեդիայում և Կանադայում։

Դասավանդում է Քվեբեկի կոնսերվատորիայում և Մոնրեալի համալսարանում։

1985 թվականին Նյու Յորքում արժանացել է Արամ Խաչատրյանի անվան 1-ին մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։