Միհայ Բենյուկ
Միհայ Բենյուկ Mihai Beniuc | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1907[1] |
Ծննդավայր | Sebiș, Arad County, Ռումինիա |
Վախճանվել է | հունիսի 24, 1988[2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և հոգեբան |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Ժանրեր | Պրոլետկուլտ[4] և սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | Ռումիիայի գրողների միություն և Ռումինական ակադեմիա |
Կուսակցություն | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Բուխարեստի համալսարան |
Mihai Beniuc Վիքիպահեստում |
Միհայ Բենյուկ (ռումիներեն՝ Mihai Beniuc, նոյեմբերի 20, 1907[1], Sebiș, Arad County, Ռումինիա - հունիսի 24, 1988[2], Բուխարեստ, Ռումինիա[3]), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հոգեբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարեստում սկսած բարձրագույն ուսումն ավարտում է Գերմանիայում, որտեղ 1934 թվականին ստանում է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
Երիտասարդության տարիներից հարում է հեղափոխական շարժմանը։ Այդ բանը ավելի ակնհայտ է դառնում 1933 թվականից հետո, երբ սկսվում է նրա գործունեությունը կոմունիստական ընդհատակյա շարժման մեջ։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս են տեսել Մ. Բենյուկի բանաստեղծությունների հետևյալ ժողսովածուները. «Մոլորյալի երգեր» (1938), «Նոր երգեր» (1940), «Մարդն սպասում է լուսաբացին» (1946), «Ընտիր բանաստեղծություններ» (1949), «Պոեմներ» (1953), «Ճանապարհի կողքի խնձորենին» (1954), «Կոմունիստներն առաջին շարքում են» (1954), «Կայունություն» (1955), «Ընտիր բանաստեղծություններ» (1955), «Բաղարջ հացը» (1956), «Ծերունի Վեզուվի սիրտը» (1957), «Համաստեղությունների ճանապարհորդները» (1958), «Մի ժամ ավելի շուտ» (1959)։
Բենյուկի արձակ գործերից հայտնի են. «Դանակի շեղբի վրա» վեպը (I հ., 1955), «Անձնական ոխ» նովելների և պատմվածքների ժողովածուն (1955) և «Կկվի հովտում» պիեսը (1959)[5]։
Միհայ Բենյուկը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վառնավի հադան (պատմվածք)։ Ռումինական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 3-39։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118658220 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.romlit.ro/literatura_oportunist_ii
- ↑ Ռումինական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 161։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Բենյուկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 395)։ |
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- Հունիսի 24 մահեր
- 1988 մահեր
- Բուխարեստ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռումինացի արձակագիրներ
- Ռումինացի բանաստեղծներ
- Ռումինացի դրամատուրգներ
- Ռումինացի հոգեբաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով