Միխայիլ Գարուսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գարուսկի
1894 - 1962
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊրեոբռաժենսկոե գերեզմանատուն
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Միխայիլ Գարուսկի (ռուս.՝ Михаил Петрович Гарусский, 1894, Ռուսական կայսրություն - 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Բանակի գեներալ-մայոր, Քաղաքացիական պատերազմի մասնակից, ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի եռակի շքանշանակիր (1919, 1921, 1922)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Գարուսկին ծնվել է 1894 թվականին գյուղացու ընտանիքում։ Ծառայել է ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ծառայությամբ հասել է ավագ ունտեր-սպայի աստիճանի։ 1918 թվականին Գարուսկին ծառայության է անցել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմի մարտերին, լինելով վաշտի, 94-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար, 95-րդ հրաձգային գնդի հրամանատարի տեղակալ[1]։ Բազմիցս աչքի է ընկել մարտերում, այդ թվում Պետրոգրադի գավառի Բորովսկի գյուղի շրջանում թշնամու զրահագնացքի գրոհի ետ մղման ժամանակ[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 288 հրամանով 1919 թվականին վաշտի հրամանատար Միխայիլ Գարուսկին պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի առաջին շքանշանով[2]։ Երկրորդ անգամ աչքի է ընկել Նեստերովիչի գյուղի շրջանում տեղի ունեցած մարտերի ժամանակ, որի ընթացքում վիրավորվել է, բայց շարունակել է մարտնչել[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 57 հրամանով 1921 թվականին գումարտակի հրամանատար Միխայիլ Գարուսկին երկրորդ անգամ պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[2]։ Երրորդ անգամ աչքի է ընկել Կրոնշտադտի ապստամբության ճնշման ժամանակ[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 65 հրամանով 1922 թվականին գնդի հրամանատարի տեղակալ Միխայիլ Գարուսկին պարգևատրվում է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի երրորդ շքանշանով[1]։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Գարուսկին շարունակել է ծառայությունը Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակում։ 1940 թվականի մարտից եղել է Ռյազանյան ռազմական հետևակային ուսումնարանի պետը` (այժմ` Ռյազանյան բարձրագույն օդա-դեսանտային հրամանատարական ուսումնարան) ղեկավարելով այն մինչև 1946 թվականի մայիս[3]։ Զորացրվել է պահեստազորի գեներալ-մայորի կոչումով։ Ապրել է Մոսկվայում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1962 թվականին, թաղված է Մոսկվայի Պրեոբրաժենյան գերեզմանատանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի երկու, Կարմիր դրոշի հինգ շքանշաններով և այլ մեդալներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Указатель имен ГАР» (ռուսերեն). [1]. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. 2,0 2,1 Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием. В книге ошибочно записан как Горусский.
  3. «Начальники РВВДКУ» (ռուսերեն). [2]. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Преображенское кладбище. Москва» (ռուսերեն). [3]. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)