Միլանի հինգ օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի հինգ օրեր
Իտալա-ավստրիական պատերազմ (1848-1849)

Դրվագ Միլանի հինգ օրերցի, նկարիչ՝ Բալդասար Վերազի
Թվական 1848 թվականի մարտի 18-22
Վայր Միլան, Լոմբարդա-վենետիկյան թագավորություն
Արդյունք Միլանցիների հաղթանակ[1]
Յոզեֆ Ռադեցկու հեռացումը Միլանից[2]
Հակառակորդներ
Իտալիա Միլանցի ապստամբներ[1] Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն[3]
Հրամանատարներ
ԻտալիաԿառլո Կատենո
Իտալիա Լուիգի Տորելի
Իտալիա Ավգուստոս Անֆոսի
Իտալիա Լուչիանո Մանարա[2][4][5][6]
Ավստրիական կայսրություն Յոզեֆ Ռադեցկի
Ավստրիական կայսրություն Լյուդվիգ վան Վոլգեմութ
Ավստրիական կայսրություն Էդուարդ Կլամ Գալլաս
Ավստրիական կայսրություն Ֆերենց Գյուլայ[7][8][9][10]
Կողմերի ուժեր
1700 ապստամբներ[12]
սպառազինություն՝ 600-650 հրացաններ[12][13], նաև՝ քարեր, շշեր, մահակներ, սրեր[13]
12,000–13,000[8][11]
կայազոր
Ռազմական կորուստներ
409–424 զոհ[4][7]
(ներառյալ 43 երեխա և կին)
600+ վիրավոր[7]
181 զոհ[14]
(ներառյալ 6 սպա)
235 վիրավոր[7]
(ներառյալ 4 սպա)
150–180 գերեվարված[14]
Ընդհանուր կորուստներ
590-605 զոհ, 735+ վիրավոր

Միլանի հինգ օրեր, (իտալ.՝ Cinque giornate di Milano [ˈtʃiŋkwe dʒorˈnaːte di miˈlaːno]), 1848 թվականի հեղափոխության գլխավոր իրադարձություններից մեկը և Իտալիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի սկիզբը։ Մարտի 18-ին Միլանում բռնկվում է ապստամբություն, ինչից հետո 5-օրյա փողոցային մարտերի արդյունքում Ավստրիայի կայսերական բանակը, որը ղեկավարում էր մարշալ Յոզեֆ Ռադեցկին, դուրս է մղվել քաղաքից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի»։

«Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,
Թո՛ղ կործանվի Ավստրիան»։

- «Իտալացի աղջկա երգը», Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը Իտալիայի ազատագրության վերաբերյալ

1848 թվականի հունվարի 1-ից միլանցիները սկսեցին հակաավտրիական արշավ[15]։ Հենց ամանորի օրը նրանք սկսեցին բոյկոտել մոլախաղային և ծխախոտային արտադրանքերը, որոնք կառավարության մենաշնորհներն էին Միլանում․ դրանցից նրանք տարեկան աշխատում էին ավելի քան 5 մլն լիրա[12]։ Բոյկոտի գագաթնակետը դարձավ հունվարի 3-ը, երբ փողոցում տեղի ունեցավ արյունալի մարտ․ բարկացած միլանցիները վիրավորում և քարկոծում են ավստրիացի երեք զինվորների[3][4]։ Այդ ժամանակ ավստրիացի զինվորները հավաքվում են և սվիններով ու սրերով հարձակվում իտալացիների վրա՝ սպանելով 5 հոգու և վիրավորելով 59-ի։ Յոզեֆ Ռադեցկին հինգ օրով իր զինվորներին արգելափակել է զորանոցներում, ինչից հետո բողոքի ակցիաները ավարտվել են։ Սակայն շուտով, երբ երկու ամիս անց Միլան հասան Վիեննայի ապստամբության և Մետտերնիխի անկման մասին լուրերը, միլանցիները մարտի 18-ին նորից դուրս եկան փողոց[12]։

Իրադարձություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականին գրեթե միաժամանակ ապստամբություն սկսվեց նաև Լոմբարդա-վենտեիկյան թագավորությունում, ինչից հետո՝ մարտի 18-ին, ապստամբեց նաև Միլանը։ Սա առաջին ապացույցներից է այն մասին, թե ինչքան արդյունավետ էր ժողովրդի ինքնակազմակերպումը և նախաձեռնումը։ Միլանում գտնվող ավստրիական կայազորը լավ զինված էր, իսկ նրանց ղեկավարում էր փորձառում մարշալ Յոզեֆ Ռադեցկի ֆոն Ռադեցը, որը, չնայած իր 80 տարեկան լինելուն, եռանդուն և կոշտ ռազմական գործիչ էր։ Նա չէր պատրաստվում զիջել ապստամբներին։

Միլանում տիրող իրավիճակը ապստամբության ժամանակ, նկարիչներ՝ Ֆրանց և Էգուեն Ադամներ

Մարտի 19-ին Միլանի բոլոր փողոցներում բարիկադներ են կանգնեցվել։ Ավստրիացի զորահրամանատար Յոզեֆ Ռադեցկին, որը 15-հազարանոց զորք ունի, ռազմական ռազմավարության բոլոր կանոնների համաձայն դիրքեր է գրավել քաղաքը շրջապատող պարիսպերի վրա։ Միլանի ապստամբած բնակիչները քիչ զենք ունեին և զինվեցին ինչով կարող էին։ Բարիկադների վրա կռվում էին նաև կանայք ու երեխաներ։Սակայն ամբողջ քաղաքը մարտնչում էր փողոցներում, բարձրացնում բարիկադներ, կրակում տանիքներից և պատուհաններից, կոչ անում գյուղացիությանը միանալ իրենց։ Ապստամբներին աջակցում էր նաև արքեպիսկոպոսը, իսկ առնվան 100 քահանաներ արդեն միացել էին ավստրիացիների դեմ պայքարին։ Հռոմի պապ Պիոս IX-ի կիսանդրին նույնպես օգտագործվում էր բարիկադներ կազմելու համար[16]։ Ստեղծվում է Միլանի ժամանակավոր կառավարությունը, որը ղեկավարվում էր Գաբրիո Կասատիի և Կառլո Կատենոյի կողմից։ Մարտինիտները (որբ երեխաները) բախումների ժամանակ քաղաքի բոլոր մասերում աշխատում էին որպես սուրհանդակներ։ Մարտի 20-ին և 21-ին ավստրիական զորքերը բոլոր կողմերից գնդակոծել են քաղաքը, իսկ արվարձաններում ապրող բնակիչները, զինված առանձին ջոկատներ կազմելով, ներխուժել են՝ օգնելոի քաղաքացիներին։

Հրդեհ Միլանի հինգ օրերի ընթացքում, նկարիչ՝ Կառլո Բոսսոլի

Մարտի 21-ին Ռադեցկին հրադադար է առաջարկել, սակայն միլանցիները հրաժարվել են։ Ռադեցիկն, տեսնելով, որ պաշարված վիճակում դժվար է դիմակայել քաղաքի կենտրոնում, և վախենալով հարձակման ենթարկվել իտալացիների կողմից, նախընտրեց նահանջել և կորցնել վերահսկողությունը Պորտա Տոսայի վրա (այժմ՝ Պորտա Վիտորիա)՝ հանձնելով այն ապստամբներին։ Մարտի 22-ի երեկոյան ավստրիացիները թնադանոթազարկի քողի տակ սկսում են նահանջել դեպի «Կվադրիլատերո» (ավստրիական պաշտպանական համակարգի մաս կազմող տարածք, որտեղ գտնվում են Վերոնա, Լենյագո, Մանտովա և Պեսկիերա դել Գարդա քաղաքները)։ Նա իր հետ տանում է նաև ապստամբության սկզբին ձեռբակալված մի քանի պատանդների։

Ի հիշատակ այս օրերի՝ ժամանակավոր կառավարության պաշտոնական թերթը կոչվում էր պարզապես «Il 22 marzo», որը նշանակում է «մարտի 22»։ Այն սկսել է տպագրվել մարտի 26-ին Կառլո Տենցայի խմբագրությամբ[17]։ Ապստամբության հուշարձանը, որը քանդակվել է Ջուզեպպե Գրանդիի կողմից, տեղադրված է այն վայրում, որտեղ այժմ գտնվում է Պորտա Վիտորիան։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Grenville, John Ashley Soames (2000). Europe reshaped, 1848–1878. Oxford.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 Stillman, William James (1898). The union of Italy, 1815–1895. Cambridge.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Berkeley, George F.-H. (1940). Italy in the Making January 1st 1848 to November 16th 1848. Cambridge.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 Ginsborg, Paul (1979). Daniele Manin and the Venetian revolution of 1848–49. Bristol.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Maurice, Charles Edmund (1887). The revolutionary movement of 1848–9 in Italy, Austria Hungary, and Germany. New York.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. American Bibliographical Center (1991). Historical abstracts: Volume 42, Issues 3–4. Santa Barbara.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Rüstow, Wilhelm (1862). Der italienische Krieg von 1848 und 1849. Zürich.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. 8,0 8,1 Whyte, Arthur James Beresford (1975). The political life and letters of Cavour, 1848–1861. Santa Barbara.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Svoboda, Johann (1870). Die Zöglinge der Wiener-Neustädter Militär-Akademie. Wien.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. de Marguerittes, Julie (1859). Italy and the War of 1859. Philadelphia.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Whittam, John (1977). Politics of the Italian Army, 1861–1918. London.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. 12,0 12,1 12,2 12,3 Chapman, Tim (2008). The risorgimento: Italy 1815–71. Penrith.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. 13,0 13,1 Stearns, Peter N. (1974). 1848: the revolutionary tide in Europe. New York.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. 14,0 14,1 Wilhelm Meyer-Ott, Wilhelm Rüstow (1850). Die Kriegerischen Ereignisse in Italien in den Jahren 1848 und 1849. Zürich.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Gooch, John (1986). The unification of Italy. London.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. M. Clark, The Italian Risorgimento, Routledge 2013 p. 53
  17. Luseroni, Giovanni (2016). Giuseppe Mazzini e i Democratici nel Quarantotto Lombardo. Gangemi Editore spa. էջ 130.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Piero Pieri, Storia militare del Risorgimento – volume 1 & 2, Einaudi, Torino, 1962
  • Carlo Cattaneo, Dell'insurrezione di Milano nel 1848 e della successiva guerra, e-text Liber liber/Progetto Manuzio
  • Antonio Scurati, Una storia romantica, romanzo Bompiani, 2007
  • Elena Fontanella, a cura di, Giovani ribelli del '48. Memorie del Risorgimento lombardo , Firenze, Fratelli Alinari, 2011. 978-88-95849-14-0. Testi di Aldo A. Mola, Giancarlo Lacchin, Roberto Lauro, Maurizio Griffo, Agostino Giovagnoli, Cecilia Dau Novelli, Romano Bracalini, Carlo Cattaneo, Gianni Oliva, Emanuele Bettini, Matteo Sanfilippo, Giuseppe Poletta, Franco Della Peruta, Fulvio Peirone, Gabriella Bonacchi, Anna Maria Isastia, Elena Fontanella, Andrea Vento, Vittorio Nichilo, Giorgio Cosmacini, Roberto Guerri, Lucia Romaniello, Giuseppe Garibaldi, Gian Paolo Caprettini, Gian Mario Benzing, Roberto Cassanelli.

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Киселева В. И. Хрестоматия по истории международных отношений. М., 1963.
  • Невлер (Вилин) В. К истории воссоединения Италии. М., 1936.
  • Феличе Орсини. Воспоминания. М. — Л., 1934.
  • Сказкин С. Д. Объединение Италии. 100 лет борьбы за независимость и демократию. М. 1963.
  • Энгельс, Кельнская газета об Италии, Сочинения Маркса и Энгельса, т. VI, стр. 259
  • Кривогуз М. И. Новая история стран Европы и Америки. М., 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]