Մեր տունը
Մեր տունը ռուս.՝ Наш дом | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | դեկտեմբերի 7, 1965[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Պրոնին |
Սցենարի հեղինակ | Եվգենի Գրիգորև |
Դերակատարներ | Անատոլի Պապանով, Նինա Սազոնովա, Իվան Լապիկով, Վլադիմիր Վիսոցկի[2], Vadim Beroev?[2] և Nelly Korniyenko?[2] |
Օպերատոր | Էռա Սավելևա |
Երաժշտություն | Նիկոլայ Կարետնիկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 99 րոպե |
«Մեր տունը» (ռուս.՝ «Наш дом»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, կինոռեժիսոր Վասիլի Պրոնինի[3][4][5] վերջին կիոնկարը։ Նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1965 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ներկայացնում է մի մեծ աշխատանքային ընտանիքի կյանքը՝ իր դժբախտություններով և ուրախություններով։ Սյուժեն բաղկացած է մի քանի դրվագներից, որոնցից յուրաքանչյուրը բնութագրում է ընտանիքի մի անդամի․ ընտանեկան խնջույքի ընդհանուր երեկո և կոլեկտիվ որոշում՝ գնել դաշնամուր խոստումնալից դաշնակահար Դմիտրիի համար, գործիք գնում և հուզիչ լուսանկարում նրա ֆոնին, սովորաբար հանգիստ հորեղբայր Կոլյայի հզոր և զգացմունքային պատմությունը ռազմական տարիների մասին, տարաձայնություններ Վլադիմիրի ընտանեկան կյանքում և նրա տարվածությունը Տատյանայով, վերջապես, կրտսեր, բայց միանգամայն ինքնուրույն Սերյոժայի պատճառով նրա ուսուցչի այցը նրա ծնողներին։ Կյանքի ամենաբարդ պահերին ընտանիքից ոչ ոք մենակ չի մնում։ Յուրաքանչյուրի համար ճիշտ բառ է գտնում հայրը, ճիշտ հայացք՝ մայրը։ Նրանց հետ առօրյան կիսում է Մոսկվան՝ տիեզերագնացների դիմավորման պանորամային նկարահանումներ, հարյուրավոր երիտասարդների մեկնում Սիբիր՝ կոմերիտական շինարարության, կենցաղային տեսարաններ առափնյայում, փողոցներում, սրճարաններում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվանովներ․
- Անատոլի Պապանով – հայր, Իվան Իվանովիչ Իվանով
- Նինա Սազոնովա – մայր, Մարիա Իվանովնա Իվանովա
- Վադիմ Բերոև – Նիկոլայ, 1-ին որդի
- Ալեքսեյ Լոկտև – Վլադիմիր, 2-րդ որդի
- Գենադի Բորտնիկով – Դմիտրի, 3-րդ որդի
- Սաշա Սեսին – Սերյոժա, 4-րդ որդի
- Տաիսիա Դոդինա – Նինա, Վոլոդյայի կինը
- Իվան Լապիկով – քեռի Կոլյա
- Նելլի Կոռնիենկո – Տանյա
- Նիկոլայ Բարմին[6] – ռեվիզոր ավտոբուսում
- Վյաչեսլավ Բուտենկո – ավտոբուսի ուղևոր
- Յուրի Կուզմենկով – ավտոբուսի ուղևոր (լուսագրերում՝ Կուզմենկով)
- Վսեվոլոդ Շիլովսկի – ավտոբուսի ուղևոր
- Գալինա Վանյուշկինա – դիսպետչեր Նովիկովա
- Վլադիմիր Վիսոցկի – ռադիոտեխնիկ
- Գենադի Յալովիչ – ռադիոտեխնիկական
- Յուրի Մեդվեդև – սեղանակից գարեջրատանը
- Սերգեյ Ցեյց – սեղանակից գարեջրատանը
- Իգոր Պուշկարյով – կոնսերվատորիայի ուսանող
- Կլավդիա Խաբարովա – դրվագ
- Իննա Կարա-Մոսկո – կոնսերվատորիայի ուսանողուհի (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեմադրող ռեժիսոր՝ Վասիլի Պրոնին
- Սցենարի հեղինակ՝ Եվգենի Գրիգորև
- Ռեժիսոր՝ Իրինա Մանսուրովա
- Օպերատոր՝ Էրա Սավելևա
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կարետնիկով
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Афиша СВАО: чем жителям округа заняться в выходные?». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «В кинотеатре «Сатурн» покажут ленту «Мама вышла замуж»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Картины, посвященные отношениям мужчины и женщины, бесплатно покажут в кинотеатрах СВАО». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Наш дом (1965) Full Cast & Crew
Արտաքին հղուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեր տունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մեր տունը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
|