Մեր տոնածառի ծանոթները
Տեսակ | համակարգչային անիմացիա, Betacam-SP |
---|---|
Ժանր | կենցաղային հեքիաթ |
Ռեժիսոր | Դմիտրի Լազարև |
Սցենարիստ | Անդրեյ Սալամատով |
Հնչյունավորում | Յու. Ավշարով, Վ. Գարկալին, Ա. Բուդարինա, Լ. Դոլգորուկովա, Ա. Օրյոլ |
Պրոդյուսեր | Ա․ Կիրակոսյան |
Բեմադրող նկարիչ | Մայա Բուզինա |
Անիմատորներ | Մ․ Բիստրովա, Ա․ Լուչիկեվ, Ա. Մեդվեդեվա, Մ. Բուզինա, Ե. Գրոշեվա |
Երաժշտություն | Վիկտոր Տրետյակով |
Հնչյունային օպերատոր | Վ․ Կրուգլով |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե 37 վրկ․ |
Պատկերի ձևաչափ | Betacam SP? |
Թվական | 2004 |
«Մեր տոնածառի ծանոթները», ռուսական կարճամետրաժ նկարված մուլտֆիմ, արտադրվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմը մասնակցել է «Սյուզալ-2005» փառատոնի տեղեկատվական ծրագրին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ ընտանիքը զարդարում է Նոր տարվա տոնածառը։ Հետո հայրը գնում է հեռուստացույց դիտելու, մայրը՝ հեռախոսով խոսելու, իսկ փոքրիկ որդին տխրում է՝ մտածելով, որ իր առաջին Ամանորը ձանձրալի կլինի, առանց հյուրերի, «նեղ ընտանեկան շրջանում»։ Հանկարծ հնչում է դռան զանգը, և բնակարանի շեմին հայտնվում Արջը՝ պնդելով, որ նա այն տոնածառի ծանոթն է, որը նրանք զարդարել են։ Սիրալիր ու եղելությունից մի քիչ ցնցված ընտանիքը նրան նստացնում է սեղանի մոտ։ Արջը պատմում է՝ որքան տխուր է նշել Ամանորը անտառում՝ իր որջում։ Մայրիկն առաջարկում է Արջին իրենց հետ դիմավորել Ամանորը։ Արջն անմիջապես համաձայնվում է, և պատրաստվում քնել՝ իր հետ վերցնելով տորթը։ Դրան հետևում է դռան երկրորդ զանգը, և բնակարանի դիմաց հայտնվում է նապաստակը։ Նապաստակին հյուրասիրում են կաղամբով և գազարով, և նա սկսում է ասել, որ պետք չէ կանչել այլ կենդանիներին՝ աղվեսին, վայրի խոզին, վեհանձն եղջերուին և արջին, սակայն, իմանալով, որ արջն արդեն այդտեղ է, միանգամից փոխում է իր դիրքորոշումը։
Կեսգիշեր է։ Մինչ հայրն իր որդու հետ զանգի ղողանջների ներքո սեղանն էին գցում, մայրը գնում է իրեն կարգի բերելու և վերադառնում է կարմիր երեկոյան զգեստով և մի տորթ ձեռքին։ Տանտերը և հյուրերը նստում են սեղանի շուրջ, երբ հանկարծ լսվում է դռան երրորդ զանգը, և հայտնվում է եղջյուրներով մի տարօրինակ արարած, ով, ինչպես պարզվեց, ամանորյա դիմակով տատիկն էր։ Նրան ուրախությամբ դիմավորում են, իսկ հետո բոլորն ուրախանում և պարում են, իսկ բոլորից շատ՝ փոքրիկ տղան։
Կինոնկարի ժամանակ ցուցադրվում են այլ բնակարանների պատուհաններ՝ պարող մարդկանց ուրվագծերով։
Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Դ. Լազարևի «Մեր տոնածառի ծանոթները» ժամանակակից ընտանեկան հեքիաթի ավանդույթի շարունակության փորձն է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեր տոնածառի ծանոթները» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մեր տոնածառի ծանոթները»