Մերկանտիլիզմ
Մերկանտիլիզմը (իտ.՝ il mercante, «վաճառական», որը ծագում է լատ.՝ mercanti-ից, «առևտուր անել») էկոնոմիկական դոկտրին է, համաձայն որի երկրի արտաքին առևտուրը կառավարության կողմից ժողովրդի բարեկեցության և պետության ռազմական անվտանգության համար առաջնահերթ նշանակություն ունի: Մասնավորապես, մերկանտիլիզմը առևտրային բալանսի դրական սալդո է պահանջում: Մերկանտիլիզմը էկոնոմիկայի գլխավոր գաղափարն էր Արևմտյան Եվրոպայի տնտեսական քաղաքականության մեջ սկսած 16-րդ դարից մինչև 18-րդ դարի վերջը[1]: Այդ ժամանակ մարկանտելիզմը եվրոպական բազմաթիվ պատերազմների համար պատճառ էր հանդիսանում և հիմնավորում էր երկրների գաղութային էքսպանսիան: Ժամանակի ընթացքում հեղինակից հեղինակ մերկանտիլիզմը տարբեր ճյուղավորումներ է ձեռք բերել:
Բովանդակություն |
Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ [խմբագրել]
17-18-րդ դարերում հայ առևտրային կապիտալը նշանակալից դեր էր խաղում միջազգային առևտրում: Հայ առևտրականները գործունեություն էին ծավալել Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում, Պարսկաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, ինչպես նաև եվրոպական երկրներում: Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ արտահայտվել է հիմնականում առանձին հեղինակների առևտրի հարցերին նվիրված աշխատություններում: Հայաստանում մերկանտիլիզմը պետական քաղաքականության համակարգի չի վերածվել, որովհետև հայ առևտրային բուրժուազիայի գործունեությունը հիմնականում ծավալվել է օտար երկրներում: 17-րդ դարի հայ նշանավոր վաճառականներից էր Զաքարիա Ագուլեցին, ով ներկայացրել է տարբեր երկրներում ապրանքների մեծածախ և մանրածախ գների մակարդակները, տեղեկություններ է տվել դրամահատման համակարգի մասին: Ն շանակալից դեր է խաղացել նաև Շահամիր Շահամիրյանը: Նա առաջադրել է կիրառել հովանավորչական քաղաքականությունը:Նա գտնում էր, որ ներմուծումը սահմանափակելու կամ արգելեու ու դրանով տեղական արտադրությունը հովանավորելու համար ավելի ներգործական միջոց է ոչ այնքան բարձր մաքսերի սահմանումը:
Տես նաև [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- «Տնտեսագիտություն», Ջեյմս Դ. Գորթնի, Ռիչարդ Լ. Ստրուպ:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Mercantilism»։ The Concise Encyclopedia of Economics։ http://www.econlib.org/library/Enc/Mercantilism.html։ Վերցված է 2010-03-14։