Մերի Մոնտգոմերի Բենեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Մոնտգոմերի Բենեթ
Ծնվել էհուլիսի 8, 1881(1881-07-08)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1961[2][3][4] կամ հոկտեմբերի 6, 1961(1961-10-06) (80 տարեկան)
Մահվան վայրKalgoorlie, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունուսուցչուհի, ակտիվիստ և իրավապաշտպան

Մերի Մոնտգոմերի Բենեթ (անգլ.՝ Mary Montgomerie Bennett, հուլիսի 8, 1881(1881-07-08)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1961[2][3][4] կամ հոկտեմբերի 6, 1961(1961-10-06), Kalgoorlie, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), բնիկ ժողովուրդների նկատմամբ արդարության համար ավստրալիացի ակտիվիստ, ուսուցիչ և ավստրալիական աբորիգենների իրավունքների պաշտպան այն ժամանակ, երբ դա սովորական երևույթ չէր Ավստրալիայի բնակիչների շրջանում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեթը իր մանկությունն անցկացրել ինչպես է Անգլիայում, այնպես էլ Ավստրալիայում, որտեղ հայրը՝ Ռոբերտ Քրիսթիսոնը, կայան ուներ Հյուսիսային Քուինսլանդում։ Մինչև 1910 թվականը ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Անգլիա։ 1914 թվականին Բենեթն ամուսնացել է Չարլզ Դուգլաս Բենեթի հետ։

1927 թվականին նա հրատարակել է Christison of Lammermoor-ը, որը հոր կենսագրությունն էր, որը համեմատաբար անսովոր էր այն ժամանակ, երբ նա ճանաչում էր աբորիգենների նկատմամբ բռնությունները[6]։ Լոնդոնում նա նաև հրատարակել է The Australian Aboriginal as a Human Being (1930) գիրքը[7]։ 1930 թվականին՝ ամուսնու մահանալուց հետո, Բենեթը տեղափոխվել է Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաք, որպեսզի իր կյանքի մնացած մասը նվիրի աբորիգենների բարօրությանը։

1932 թվականին Բենեթը բնակություն է հաստատել Լավերտոնի մերձակայքում գտնվող Մարգարիտ լեռան ներկայացուցչությունում։ Միաժամանակ աշխատել է որպես աբորիգենների ուսուցիչ և ներգրավված է եղել ակտիվիստական խմբերի, այդ թվում` Կանանց ծառայության գիլդիայի մեջ։

Նրա աշխատանքի արդյունքում 1934 թվականին ձևավորվել է Մոսեյլի թագավորական հանձնաժողովը[8]։ Հանձնաժողովում իր ցուցմունքների ժամանակ Բենեթը դատապարտել է աբորիգեն կանանց սեռական շահագործումը, ինչպես նաև իշխանությունների կողմից նրանց երեխաների տեղափոխումը։

Բենեթը մահացել է Կալգորլի քաղաքում, 1961 թվականի հոկտեմբերի 6-ին և թաղվել է Կալգորլիի գերեզմանատանը[8]։ Բենեթի մահից հետո նրա անձնական արխիվը՝ «պետական անփութության դոսյեն և լայնամասշտաբ անտեսումը», հափշտակվել է և չի վերականգնվել[9]։ Նրա ողջ կյանքի աշխատանքը ճանաչվել է, երբ նրան 2001 թվականին ներառել են վիկտորյանական պատվավոր կանանց ցուցակում[10]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bennett, M. M. (Mary Montgomerie) (1927), Christison of Lammermoor, Alston Rivers, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին
  • Bennett, M. M. (Mary Montgomerie) (1930), The Australian Aboriginal as a human being, Alston Rivers, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին
  • Bennett, M. M. (Mary Montgomerie) (1935), Teaching the Aborigines : data from Mount Margaret Mission, W.A, s.n, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին
  • Bennett, M. M. (Mary Montgomerie) (1950), Human rights for Australian Aborigines : how can they learn without a teacher, [s.n.], Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. 2,0 2,1 2,2 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 3,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  4. 4,0 4,1 4,2 Australian Women's Register — 2000.
  5. Taffe, Sue. A White Hot Flame Mary Montgomerie Bennett – Author, Educator, Activist for Indigenous Justice. Monash Publishing.
  6. «A 'Fantastic adventure': reading Christison of Lammermoor» (PDF). Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  7. Paisley, Fiona (2000). Loving Protection?. Melbourne Australia: Melbourne University Press. էջեր 11, 12. ISBN 0 522 84919 9.
  8. 8,0 8,1 Bolton, G. C.; Gibbney, H. J. «Bennett, Mary Montgomerie (1881–1961)». Australian Dictionary of Biography. National Centre of Biography, Australian National University. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  9. Holland, Alison (2015). Just Relations: The Story of Mary Bennett’s Crusade for Aboriginal Rights. Crawley: UWA Publishing. էջ 382. ISBN 9781742586878.
  10. «Victorian Honour Roll of Women: List of Inductees 2001 to 2011» (PDF). Women's Health in the South East. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]