Մերի Բիրդի Երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Բիրդի Երկիր
Տեսակտարածաշրջան
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Մակերես1 610 000 կմ²
Աշխարհագրական տեղադրությունԱրևմտյան Անտարկտիդա
Անվանված էMarie Donaldson Ames?
Քարտեզ
Քարտեզ

Մերի Բիրդի Երկիր (անգլ.՝ Marie Byrd Land), արևմտյան Անտարկտիդայի տարածքի մի մաս՝ փռված խաղաղօվկիանոսյան հատվածի Հարավային օվկիանոսի ափերին՝ արևելքում գտնվող օֆշորային Ռոսի սառույցի և արևմուտքում Էլսուորթի Երկիր միջև (մոտավորապես 103 և 158 աստիճան արևմտյան երկայնություն)։ Սառույցի հաստությունը միջինը 1000-2000մ է, որոշ տեղերում՝ մինչև 4000մ։ Սառցե ծածկոցի հիմքը հաճախ ընկնում է ծովի մակարդակից ցածր։ Ամենաբարձր կետը Սիդլի լեռն է (4181մ)։ Մերի Բիրդի Երկիրը ողողվում է Ամունդսեն ծովի ջրերով[1][2]։

Երկիրն իր անունը ստացել է 1929 թվականին՝ ի պատիվ Ռիչարդ Բյորդի կնոջ։ Ափի մասերը կոչվում են Ափեր (Սանդերսի Ափ, Ռուբերտի ափ, Հոբսի Ափ, Բաքուտիսի Ափ, Ուոլգրենի Ափ)։

1951 թվականին Անտարկտիկայում Ճապոնիայի տարածքային պահանջների լուծարումից հետո[3] (80 արևմտյան երկայնությունից մինչև 150° արևմուտք երկայնությամբ հատված) Մերի Բիրդի Երկիրը պարզվեց, որ այդ մայրցամաքի միակ «ոչ մեկի երկիրն» է, այսինքն՝ միակը, որ ոչ մի երկրի պաշտոնական պահանջների առարկա չէ։ ԱՄՆ-ն ցանկանում էր դա անել, բայց ժամանակ չուներ մինչև 1959 թվականը, երբ ստորագրվեց Անտարկտիկայի պայմանագիրը՝ անժամկետ սառեցնելով պահանջները ցանկացած հողի նկատմամբ 60° S լայնության վրա[4]։

Մերի Բիրդի Երկրի տարածքում ամենահայտնի հետազոտական կայաններն են ռուսական «Ռուսկայա» կայանը և ամերիկյան «Բյորդ» կայանը։

Ծանոթագրությունն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Земля Мэри Бэрд // Большая советская энциклопедия
  2. Земля Мэри Бэрд // Географическая энциклопедия
  3. Претензии Японии Архивная копия от 30 июля 2014 на Wayback Machine
  4. Антарктида: история официального дележа