Մետանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մետանա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ18 մետր
Բնակչություն556 մարդ (2021)
Հեռախոսային կոդ22980
Փոստային դասիչ180 30
Մետանա (Հունաստան)##
Մետանա (Հունաստան)

Մետանա, քաղաք-հանգստավայր Հունաստանի Պելոպոնես թերակղզում։ Քաղաքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 862 բնակիչ։ Նույն թվականին տեղական ինքնակառավարման բարեփոխումներից հետո քաղաքը դարձել է Տրիզինիա-Մետանիաի համայնքի մաս, ինչից հետո այն դարձավ քաղաքային միավոր։

Մետանայում է գտնվում է գործող Մետանա հրաբուխը[1]։ Ադմինիստրատիվորեն այն պատկանում է Ատտիկա շրջանին։ Քաղաքը գտնվելով հյուսիսային ճանապարհին՝ իրար է կապում Պելոպենես ու Գալատաս քաղաքները։ Ամենաբարձր կետը 740 մետրն է։

Հրաբխային ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրամասն ամբողջովին ունի հրաբխային ծագում և պարունակում է ավելի քան 30 հրաբխային ժայթքման կենտրոններ։ Վերջին հրաբխային ժայթքումը տեղի է ունեցել ներկայիս Կեմենի Չորայի մոտ, մ.թ.ա. 203 թվականին, իսկ վերջին ստորգետնյա հրաբուխը է պայթել է 1700 թվականին։ Հայտնի գրողներից ինչպիսիք էին Պուբլիուս Օվիդիուս Նասոն, Ստրաբոնը և Պավսանիասը իրենց աշխատություններում անդրադարձել են Մետանայի վերջին հրաբուխի մասին[2][3]։

1991 թվականից թերակղզում աշխարհագրական և քարտեզագրական հետաազոտություններ են անց կացրել Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի անդամները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

թվական բնակչություն,
1991 1090[4]
2001 1163[4]
2011 892

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ΤΡΟΙΖΗΝΙΑ - ΜΕΘΑΝΑ». www.troizinia-methana.gr. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Вулкан Метана». Цивилизации мира – история развития древних цивилизаций мира (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  3. «От Метаны до Портохелиона | Мировой туризм». turizm.world (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետանա» հոդվածին։