Մեո դա Սիենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեո դա Սիենա
Ծնվել է13-րդ դար
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել է1334[1]
Մահվան վայրՊերուջա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
Սբ. Էրկոլանոն՝ եկեղեցու մանրակերտը ձեռքին

Մեո դա Սիենա (իտալերեն՝ Mèo da Siena, 13-րդ դար, Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1334[1], Պերուջա, Իտալիա), ուշ գոթիկայի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։ Գործել է 1310-1333 թվականներին, հիմնականում՝ Ումբրիայում։ Հայտնի է նաև Բարտոլոմեո Գարնիերի և Մեո դա Գվիդո դա Սիենա անուններով։ Արվեստի որոշ պատմաբանների կարծիքով՝ նա որդին է 1319 թվականին Պերուջայում բնակություն հաստատած սիենացի նկարիչ Գվիդո Գարնիերիի, ով հայտնի է նաև Գրատիանի կամ Գրացիանի անուններով[2][3]։ Սակայն Մեոյի հոր ինքնության հարցը դեռևս մնում է բանավեճի առարկա, քանի որ 13-րդ դարի վերջին և 14-րդի սկզբներին Գվիդո անունով սիենացի մի քանի նկարիչներ են գործել[4][5]։ Ուսումնասիրողներից ոմանք, ինչպես, օրինակ, Մարիոտին, Մեոյի հայր համարում են Սիենայի Սան Դոմենիկո բազիլիկի նշանավոր Մաեստայի հեղինակ Գվիդո Սիենացուն, սակայն ոչ բոլոր փորձագետներն են այս հարցում նրան համամիտ։

Չնայած Սիենացի մականվանը՝ Մեոն հիմնականում գործել է Ֆլորենցիայում և Պերուջայում[5], որտեղ պահպանվել են նրան վերագրվող գրեթե բոլոր աշխատանքները (ի դեպ՝ դրանց թվագրման հարցը նույնպես շարունակում է մնալ վեճի առարկա)[6][7]։ Միակ ստեղծագործությունը, որ կրում է հեղինակի ստորագրությունը, ամենայն հավանականությամբ 1319 թվականին ստեղծված և ներկայումս Ումբրիայի ազգային պատկերասրահում պահվող պոլիպտիխն է (բառացի թարգմանած՝ բազմանկարը)՝ Տիրամոր, Մանկան և սրբերի պատկերներով[5][6][7][8] [9]: Մեոյի լավագույն գործերից են համարվում ևս մեկ պոլիպտիխ, որ նա նկարել է Պերուջայի Սան Պիետրո եկեղեցու համար (ներկայումս այդ գործը գտնվում է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի արվեստների ինստիտուտում)[10] և մի եռանկար (գտնվում է Պերուջայի գլխավոր տաճարի թանգարանում)[11]։

Վերլուծելով Մեոյի ստեղծագործությունները՝ արվեստի պատմաբանները եզրահանգել են, որ նա սիենացի առաջին վարպետ նկարչի՝ Դուչչոյի (Duccio di Buoninsegna) հետևորդներից է[5][6][7]։ Սակայն նա ոչ թե կրկնել է վարպետին, այլ ստեղծագործաբար յուրացրել նրա արտահայտչաձևերն ու ստեղծել ինքնատիպ գործեր, Պերուջայում ու շրջակայքում իր ժամանակի լավագույն նկարչի համբավը ձեռք բերել[4][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. A history of painting in Italy, Umbria, Florence and Siena, Volume 1, by Joseph Archer Crowe, Giovanni Battista Cavalcaselle, page 164.
  3. Some have tried to equate this Guido with Guido da Siena.
  4. 4,0 4,1 meo-of-drive-by-siena | login = 31 January 2019}}
  5. 5,0 5,1 5,2 5,3 https: //prabook.com/web/meo.da_siena/2091095 | title = Meo da Siena | language = en | login = 31 January 2019}}
  6. 6,0 6,1 6,2 Կաղապար:Quote book
  7. 7,0 7,1 7,2 7,3 https: //books.google.it/books? id = FtlMAgAAQBAJ & pg = RA3-PA267 & lpg = RA3-PA267 & dq = Meo + From + Siena & source = bl & ots = z_R3HV-C7E & Mr. = ACfU3U1YObIElXuMCLU5phr1Ju1sCkbYFQ & hl = en & sa = X & ved = 2ahUKEwi8l_LC_aTgAhUQVhoKHQ2FD_Y4KBDoATACegQIBxAB # v = onepage & q = Meo% 20From% 20Siena & f = false | title = The Grove Encyclopedia of Medieval Art and Architecture, Volume 1 | language = en | login = 31 January 2019}}
  8. https: //www.facebook.com/GalleriaUmbriaPerugia/photos/a.326176204138213/1760327980723021/? type = 1 & theater | title = Meo of Guido da Siena, Polyptych of Montelabate | login = 31 January 2019}}
  9. https: //www.beni-culturali.eu/opere_d_arte/scheda/--meo-di-guido-da-siena-attivo-1300-1350-10-00016060-0/448927 | title = Artwork of Meo di Guido da Siena (active 1300-1350), in Perugia | login = 31 January 2019}}
  10. San Pietro polyptych is now in Städelsches Kunstinstitut in Frankfort
  11. Encyclopedia Trecani.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. B. Cavalcaselle, Storia della pittura in Italia, I, Firenze, 1886.
  • M. Guardabassi, Indice guida dei monumenti… nella provincia dell'Umbria, Perugia, 1872.
  • A. Mariotti, Lettere pittoriche perugine, Perugia, 1788.
  • M. Salmi, Quando morì Meo da Siena?, in in Rassegna d'arte senese, XVI, 1923, p. 76.
  • S. Siepi, Descrizione… della città di Perugia, II, Perugia, 1822.
  • I. Vavasour-Elder, La pittura senese nella Galleria di Perugia, in Rassegna d'arte senese, V, 1909, pp. 65–67.
  • A. Venturi, Storia dell'arte italiana, V, Milano, 1907.
  • R. Zampa, Il monastero di Montelabbate nel Comune di Perugia, Santa Maria degli Angeli, 1908.
  • C. Weigelt, Su alcuni dipinti di Meo da Siena non ancora riconosciuti, V, 1909, pp. 101–105.
  • Meo di Guido da Siena biography with images

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]