Մեյսոն Հոլգեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյսոն Հոլգեյթ
անգլ.՝ Mason Anthony Holgate
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մեյսոն Անտոնի Հոլգեյթ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1996(1996-10-22)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 30
Պատանեկան կարիերա
2005-2014 Անգլիա Բարնսլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2015 Անգլիա Բարնսլի 20 (1)
2015-ներկա Անգլիա Էվերթոն 20 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Անգլիա Անգլիա Մ21 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 15, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 1, 2017

Մեյսոն Անտոնի Հոլգեյթ (անգլ.՝ Mason Anthony Holgate, հոկտեմբերի 22, 1996(1996-10-22)[1], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Նա նաև հանդես է գալիս որպես եզրային պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարնսլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

9 տարեկան հասակում Մեյսոնը միացել է «Բարնսլի»-ի ակադեմիային[2]։

Ֆուտբոլային Առաջին լիգայում անգլիացին իր դեբյուտը նշել է 2014 թվականի դեկտեմբերի 2-ին՝ «Դոնկաստեր Ռովերս»-ի դեմ խաղում[3]։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ 2014-15 մրցաշրջանի վերջում Հոլգեյթը ճանաչվել է Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[4]։ 2015 թվականի հուլիսին Մեյսոնը փորձնական հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում[5]։

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 13-ին Մեյսոն Հոլգեյթը տեղափոխվել է «Էվերթոն»[6][7]։ Տրանսֆերն արժեցել է 2 միլիոն £, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում իր նորամուտը նշել է 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ «Տոտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսին Անգլիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա հանդես է եկել որպես ձախ եզրային պաշտպան[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Reds Youngster Mason Holgate Signs Professional Contract». Barnsley F.C. 2014 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Barnsley 1 – 1 Doncaster». BBC Sport. 2014 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  4. «Top Awards for Hourihane, Winnall & Nyatanga». Barnsley F.C. 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  5. "Manchester United hand trial to Barnsley defender Mason Holgate in bid to ward off interest from Aston Villa and Swansea" Daily Mail. 15 July 2015. Retrieved 17 July 2015.
  6. «Blues Complete Holgate Deal | Everton Football Club». www.evertonfc.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Whalley, Mike (2015 թ․ օգոստոսի 13). «Everton sign Mason Holgate from Barnsley on five-year contract». ESPN FC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Mason Holgate». Whoscored.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյսոն Հոլգեյթ» հոդվածին։