Մեկ օր առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեկ օր առաջ
ռուս.՝ День до
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Կոտտ, Վլադիմիր Կոտտ, Ալեքսանդր Կարպիլովսկի և Բորիս Խլեբնիկով
ՊրոդյուսերԱլեքսանդր Ցեկալո
ԴերակատարներԵլենա Լյադովա, Ալեքսանդր Պետրով և Յուրի Ստոյանով
ՕպերատորՊյոտր Դուխովսկոյ
ԵրաժշտությունՊավել Եսենին
ԿինոընկերությունՍրեդա (կինոընկերություն)
Տևողություն89 րոպե

«... մեկ օր առաջ» (ռուս.՝ «День до», ռուսական ֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Կոտտը, Վլադիմիր Կոտտը, Ալեքսանդր Կարպովսկին ու Բորիս Խլեբնիկովը[1][2][3][4][5]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ելենա Լյադովան, Ալեքսանդր Պետրովը և Յուրի Ստոյանովը[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասվում է գլոբալ աղետ. մեր մոլորակին է մոտենում կարմիր ասուպը։ Մարդիկ խուճապի են մատնվում, որովհետև դա նրանց կյանքի վերջին օրն է։ Տարբեր ազգությունների,հավատքի ու դասակարգերի ներկայացուցիչներ փորձում են արժանավոր կերպով անցկացնել այդ օրը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Պետրով – Ռոմա
  • Զոյա Բուրյակ – Ռոմայի մայրը
  • Դանա Աբիզովա – Յուլյա
  • Ալեքսանդր Լիկով – Յուլյայի հայրը
  • Նատալյա Սուրկովա – Յուլյայի մայրը
  • Իվան Կրասկո – Յուլյայի պապը
  • Գրիգորի Տատարենկո – Յուլյայի եղբայրը
  • Պավել Տատարենկո – Յուլյայի եղբայրը
  • Դարյա Մորոզ – Վերա Տուրիցինա, Միշկայի ու Նաստյայի մայրը
  • Ելենա Լյադովա – Լարիսա
  • Անատոլի Բելի – Միշկայի ու Նաստյայի հայրը
  • Ալեքսեյ Օդինգ – Գրիգորի Ստեպանովիչ Գորբենկո
  • Ալլա Օդինգ – Օլգա Կորաբլյովա, Բորիսի ամուսինը
  • Վալերի Կուխարեշին – Բորիս Կորաբլյով, Զերցալովի ընկերը
  • Յուրի Ստոյանով – Արկադի Զերցալով, բանաստեղծ
  • Անդրեյ Մալախով – կամեո
  • Քսենյա Ռապոպորտ – Մաշա
  • Աննա Պարմաս – Լիդիա Վյաչեսլավովնա, գրող
  • Սերգեյ Բուրունով – Բասով, կոմպոզիտոր
  • Սերգեյ Մակովեցկի – Պավել Եվգենեևիչ Գրուշևսկի, մշակույթի նախարար
  • Իգոր Զոլոտովիցկի – Դանիլա Սերգեևիչ, ռեժիսոր
  • Եկատերինա Իլինա – Սվետլանա Կրիվոշեևա
  • Ֆիլիպ Կիրկորով – կամեո
  • Օլեսյա Ժելեզնյակ – Սոնյա Պարամոնովա
  • Տատյանա Գրիգորևա – Ռիտա Վլադիմիրովնա Կրիվոշեևա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 2014 թվականի ապրիլին, և սկզբում ենթադրվում էր, որ «Մեկ օր առաջ» նախագիծը պետք է լինի վեբ-սերիալ «YouTube» պորտալում[7], սակայն այդ ձևաչափը չի իրականացվել, որովհետև կես տարի տևած բանակցություններից հետո «Բիլայն» բջջային օպերատորը հրաժարվել է ֆինանսավորել սերիալը[8]։ Դրանից հետո նախնական գաղափարի հիման վրա նախագիծը վերափոխվել է լիամետրաժ ֆիլմի, և նրա համար գրված քսանից ավելի սցենարներից ընտրվել է տարբեր ժանրերի չորս պատմություններ (դրամա, մելոդրամա, կատակերգություն և սոցիալական սատիրա)[9]։ 2015 թվականին ֆիլմն ստացել է ֆինանսավորում Կինոյի հիմնադրամից[10]՝ 25 մլն ռուբլի վերադարձնելու պայմանով և նույնքան էլ անվերադարձ[11]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսին «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում[12]։ Կինովարձույթի ֆիլմը պետք է ներկայացվեր 2017 թվականի մարտին՝ 150-200 պատճեն սահմանափակ թողարկումներով[9], սակայն դրանից երեք ամիս առաջ «Պարադիզ» կինոընկերությունն անհայտ պատճառներով չեղարկել է ցուցադրությունը[13]։ Ըստ Ալեքսանդր Կոտտի՝ ֆիլմի թողարկման հետ կապված դժվարությունները կարող էին կապված լինել նրա հետ, որ Բորիս Խլեբնիկովի նկարահանած նովելում ծաղրվում է մշակույթի նախարարի կերպարը[14]։ Ֆիլմի լայնամասշտաբ պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարի 15-ին ivi.ru օնլայն կինոթատրոնի կայքում[15]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ռեժիսոր Բորիս Խլեբնիկովն ու սցենարիստ Պյոտր Տոդորովսկին իրենց «Մարդկության ժառանգությունը» (ռուս.՝ «Наследие человечества») նովելի համար արժանացել են «OMNIBUS» կինոալմանախների մրցույթի դիպլոմ «Կինոշոկ» կինոփառատոնում «մռայլ անդունդի եզրին ծիծաղելու ունակության համար»[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аритмия, как и было сказано». Частный корреспондент. 2017 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  2. «В Екатеринбурге раздали призы Уральского кинофестиваля». ЕТВ. 2017 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  3. «Из Екатеринбурга — с любовью: корреспондент «ВМ» отправилась на Уральский кинофестиваль». Вечерняя Москва. 2017 թ․ սեպտեմբերի 4.
  4. «Кинорежиссёру Алле Суриковой первой вручили статуэтку «Уракинофеста — 2017»». Аргументы и факты. 2017 թ․ սեպտեմբերի 3.
  5. «Аритмичное кино. 2-й Уралкинофест представит новые поколения». Российская газета. 2017 թ․ սեպտեմբերի 13.
  6. «В сети состоялась премьера российской фантастической драмы «День до»». Российская газета. 2019 թ․ հունվարի 17.
  7. «Семь новых сериалов Александра Цекало». Cinemotion. 2014 թ․ ապրիլի 3.
  8. «Нужны ли российскому зрителю веб-сериалы?». Cinemotion. 2015 թ․ հունիսի 9.
  9. 9,0 9,1 «А. Котт: Интернет-сериалы — будущее кино». Студия странного кино. 2016 թ․ սեպտեմբերի 9.
  10. «Александр Цекало: «Я не разделяю успех коммерческий и творческий — я просто пытаюсь их соединить»». Бюллетень кинопрокатчика. 2015 թ․ մայիսի 25.
  11. «Карточка фильма «День до»». ЕАИС.
  12. «XXIV Фестиваль российского кино «Окно в Европу»». Выборг. 2016 թ․ հուլիսի 27.
  13. «Обзор изменений графика релизов за неделю 21–27 ноября. Новости от UPI, «Парадиза», «Капеллы» и других». Бюллетень кинопрокатчика. 2016 թ․ նոյեմբերի 27.
  14. «Уральский фестиваль: кино против поджогов и абсурда». Собеседник. 2017 թ․ սեպտեմբերի 11.
  15. «Премьера в Онлайн-кинотеатре ivi!». ВКонтакте. 2019 թ․ հունվարի 10.
  16. «Пояснительная записка КИНОШОК МКРФ 2016». Киношок. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.