Մելիտա Նորվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիտա Նորվուդ
անգլ.՝ Melita Norwood
Ծնվել էմարտի 25, 1912(1912-03-25)[1]
ԾննդավայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 2, 2005(2005-06-02)[2][1] (93 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունItchen College? և Սաութհեմփթոնի համալսարան
Մասնագիտությունհետախույզ և քարտուղար
ԱշխատավայրBritish Non-Ferrous Metals Research Association? և ԽՍՀՄ ՆԳ ԺԿ
Ծնողներհայր՝ Peter Alexander Sirnis?
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն և Independent Labour Party?
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Մելիտա Նորվուդ (ծննդյան անունը՝ Մելիտա Սիրնիս, 1912 թվականի մարտի 25, Պոկսդաուն[en] - 2005 թվականի հունիսի, Լոնդոն)՝ խորհրդային հետախուզության գործակալ, ով 40 տարի գաղտնի փաստաթղթեր է փոխանցել ԽՍՀՄ-ին, այդ թվում՝ կապված Մեծ Բրիտանիայի միջուկային ծրագրի հետ։ Բացահայտվել է 1992 թվականին խորհրդային փախստական Վասիլի Միտրոխինի արխիվի հրապարակումից հետո[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայից արտագաղթածի դուստր։

1932 թվականից աշխատել է գունավոր մետաղների հետազոտությունների բրիտանական ասոցիացիայում (British NonFerrous Metals Research Association), որը կապված էր միջուկային հետազոտությունների հետ։ 24 տարեկանում միացել է Մեծ Բրիտանիայի Կոմկուսին[4]։

1935 թվականին նա Էնդրյու Ռոթշտեյնի առաջարկությամբ հայտնվել է ՆԿՎԴ-ի տեսադաշտում[5][6], 1937 թվականից համագործակցել է խորհրդային հետախուզության հետ[6]։ Զբաղվել է հետախուզական տվյալների փոխանցմամբ և հավաքագրմամբ։ ՊԱԿ-ում գտնվող նրա անձնական գործում նշվում էր, որ նա «կարգապահ և նվիրված գործակալ է, ով անում է իրենից կախված ամեն ինչ՝ սովետական հետախուզությանը օգնելու համար»[5]։ Նա Մեծ Բրիտանիայում ՊԱԿ-ի կողմից ամենաշատ գնահատված գործակալն էր[3]։

MI5-ում առաջին անգամ նրա վերաբերյալ կասկածներ առաջացել են 1945 թվականին, մինչև 1965 թվականը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համոզված էին, որ նա ՊԱԿ-ի գործակալ է, բայց նրանք ապացույցներ չունեին մինչև 1992 թվականը, երբ Վասիլի Միտրոխինը փախավ Մեծ Բրիտանիա[3][6][7]։

«Independent» թերթի տվյալներով՝ Նորվուդը 1937-1971 թվականներին տեղեկատվություն է փոխանցել ԽՍՀՄ-ին, նա եղել է գունավոր մետաղների հետազոտությունների բրիտանական ասոցիացիայի՝ միջուկային տեխնոլոգիաների վրա աշխատող ղեկավարի քարտուղարը[3]։

1958 թվականին ՊԱԿ-ը նրան ցմահ կենսաթոշակ է սահմանել՝ ամսական 20 ֆունտ[6]։ Թոշակի է անցել 1979 թվականից։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Բեքսլիխիտ արվարձանում։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1958)։

1935 թվականից ամուսնացած է եղել Հիլարի Նորվուդի հետ (մահացել է 1986թ․)։ Ունեցել է դուստր։

«Ես արել եմ այն, ինչ արել եմ․ ոչ թե փողի համար, այլ կանխելու համար նոր համակարգի պարտությունը, որը թանկ է վճարել հասարակ մարդկանց մատչելի սննդով և տրանսպորտով, կրթությամբ և առողջապահությամբ ապահովելու համար ... Նմանատիպ հանգամանքներում հայտնվելով՝ ես նորից նույն կերպ կվարվեի»[6]։

Կինոմարմնավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.timesonline.co.uk/article/0,,60-1671621,00.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Архив Митрохина, перебежчика из [[Комитет государственной безопасности СССР|КГБ]]: советские кураторы были обескуражены «постоянно нетрезвым» Бёрджессом». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Эрцан М. (2005 թ․ հունիսի 30). «Латвийский след советской разведки». Наш город. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  5. 5,0 5,1 «Труд: «Бабушка Советского Шпионажа»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 ««Красная бабушка» и другие кошмары британских спецслужб». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  7. «В Британии умер Василий Митрохин — бывший майор КГБ, перебежчик». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 33 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]