Մեզոն դե Տետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեզոն դե Տետ
Maison des Têtes
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճՀռենոսյան վերածնունդ
Նախագծի հեղինակԱլբերտ Շմիդտ
ՇինարարԱրտոն Բուրգեր
Շինարարության սկիզբ1609 թ.
Քարտեզ
Քարտեզ

Մեզոն դե Տետ (ֆր.՝ Maison des Têtes), բառացիորեն` Գլուխների տուն։ Հայտնի տեսարժան վայր է, 1609 թվականին կառուցված ամենահետաքրքիր տներից մեկը՝ ֆրանսիական Կոլմար քաղաքի տարածքում[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզոն-դե-Տետ-ը կառուցվել է 1609 թվականին Կոլմար[1] քաղաքում ՝ խանութպան Անտոն Բուրգերի համար։ Ճարտարապետը համարվել է Ալբերտ Շմիդտը[4]։

Այս տունը նույնպես կոչվում է Գլուխների տուն և գտնվում է Գլուխների (ֆր.՝ Rue des Tetes) փողոցում։ Տունը իր անվանումը ստացել է ճակատի անսովոր ձևավորումից, որը զարդարվել է քարե քանդակներով։ Նրանք այն պատկերել են մարդկանց դեմքերով և կենդանիների գլուխներով[1] իրենց զգացմունքներով՝ տխրությամբ, ուրախությամբ ու բարկությամբ։ Գլուխները տեղավորված են պատշգամբների, պատուհանների և մուտքի վերևում[5]։ Շենքի ճակատը զարդարված է գալարներով և արձանիկներով, որը ստեղծվել է 1902 թվականին Օգյուստ Բարտոլդիի կողմից[4]։

Տան ճակատին կա ընդհանուր 106 քանդակ[1]։

Այժմ այդ տանը տեղակայված է ռեստորան[1]։

Տունը կառուցվել է հռենոսյան վերածնունդի ոճով[5]։

Գլուխների տունը վերականգնվել է 2012 թվականին[4]։

Տան հասցե. Կոլմար, Գլուխների փողոց 19[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Франция, 2012, էջ 301
  2. Стройиздат, 223, էջ 184
  3. Hachette UK, 2019
  4. 4,0 4,1 4,2 4,3 «House of Heads».
  5. 5,0 5,1 Saveurs, 2014, էջ 99

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татьяна Бурдакова, Илья Кусый, Е. Левицкая, Марк Сартан, Я. Сартан, Л. Кунявский, Юлия Ларионова, Виктория Бакир, Анна Пожидаева, Виктория Базоева, Е. Громова, Е. Меркулова Франция. — Москва, 2012.
  • ИД «Бурда» Журнал Saveurs, Выпуски 1-2014. — 2014.
  • Владимир Николаевич Белоусов (канд. архит.) Реконструкция центров исторических городов: советско-французское научно-техническое сотрудничество. — Стройиздат, 1987. — 223 с.
  • Rick Steves France 2019. — Hachette UK, 2019. — 1246 с. — ISBN 9781641710107
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզոն դե Տետ» հոդվածին։