Մեգ Ջոնսոն (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգ Ջոնսոն
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԷյմս, Ստորի շրջան, Այովա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of Akron?

Մեգ Ջոնսոն (անգլ.՝ Meg Johnson , 20-րդ դար, Էյմս, Ստորի շրջան, Այովա, ԱՄՆ), ամերիկացի գրող և դասախոս[1]։ Նրա պոեմները հրատարակվել են գրական շատ ամսագրերում՝ ներառյալ «Midwestern Gothic»[2], «Slipstream Magazine»[3], «Word Riot», «Hobart» և շատ ու շատերը[4][5]։ Նրա պոեմների առաջին ձեռնարկը՝ «Inappropriate Sleepover», լույս է տեսել 2014թ-ին, իսկ 2015թ-ին՝ «The crimes of Clara Turlington»[1], իսկ երրորդ գիրքը՝ «Without body, name, country» կհրատարակվի 2020թ սեպտեմբերին։ Այս պահին նա «Dressing room poetry» ամսագրի խմբագիրն է[6]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը ծնվել և մեծացել է Այովայի Էյմս քաղաքում[1][2]։ Մանուկ հասակում զբաղվել է պարով և դպրոցական տարիներից սկսել պոեմներ գրել[1]։ Պարել է Այովայի պետական համալսարանի պարի խմբում, իսկ հետագայում ուսումնասիրել է պարը Չիկագոյի Կոլումբիա քոլեջում և Այովայի համալսարանում։ Պրոֆեսիոնալ պարով ապագան կերտելու համար Ջոնսոնը կիսատ է թողում քոլեջը[7][8]։ Նա դառնում է Կանոպիի պարի համույթում գլխավոր պարուհին Վիսկոնսիայի Մեդիսոնում գտնվող արվեստի կենտրոնում[3]։ Կանոփիում անց կացրաց իր 6 տարիների ընթացքում Ջոնսոնը վերադառնում է դպրոց՝ հաճախելով Մեդիսոն և Էդջվուդ քոլեջները։ Այնտեղ նա սկսում է սովորել ստեղծագործել[3][7]։ Այնուհետև ընդունվում է Ակրոնի համալսարան, որտեղ էլ և շարունակում է իր մագիստրոսական կրթությունը՝ ուսումնասիրելով մշակութային գիտություններ, կրեատիվ ստեղծագործում։ Ավարտում է 2014թ-ին[9][10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Կանոփի պարային համույթում[11]՝ Ջոնսոնը բազմաթիվ պարերում է ներգրավվում, նույնիսկ բեմադրում է իր սեփական պարերը[12][13]։ Նա դառնում է գլխավոր պարուհին։ Նա նաև որոշ ժամանակ դասավանդում է հենց Կանոփի դպրոցում որպես պարի ուսուցչուհի և բեմադրող[3]։

Ջոնսոնը 2009թ-ից սկսում է համագործակցել գրական ամսագրերի հետ և հենց նույն տարում էլ հրատարակում է իր առաջին պոեմը «Slipstream Magazine» ամսագրում[14]։ 2010թ. Ջոնսոնը իր գրական աշխատանքները ներկայացրեց Մեդիսոնում[15][16]։ Նրա պոեմները ընդունվեցին «Slipstream Magazine», «Asinine Poetry», «Pasific Coast Journal», «Edgewood Review» ամսագրերի կողմից[3]։

2011թ.-ին Ջոնսոնը դարձավ Ակրոնի համալսարանում ուսուցչի օգնական՝ միաժամանակ ուսումնասիրելով պոեզիա։ Նա նաև խմբագրություններ էր կատարում «Rubbertop Review»-ում։ Նույն տարում դարձավ Ակրոնի համալսարանի NEOMFA թեկնածու[5]։ Արդեն 2012թ-ին նրա պոեմները հայտնվեցին «Midwestern Gothic»[2], «SOFTBLOW», «Rufous City Review», «Wicked Alice», «Smoking Glue Gun» և այլ ամսագրերի հրատարակություններում[9][17]։

Ջոնսոնի՝ NEOMFA ծրագրի աշխատանքները վերցվեցին Ազգային պոեզիայի մամուլի կողմից 2013թ-ին։ Այս պոեմների ցանկը, «Inappropriate Sleepover» հրատարակվել են 2014թ-ին[1]։ 2014թ-ին NEOMFA ծրագիրը ավարտելուց հետո Ջոնսոնը Այովայի համալսարանում սկսում է անգլերեն դասավանդել[10]։ Նրա երկրորդ գիրքը՝ «The crimes of Clara Turlington», 2015թ. դեկտեմբերին հրատարակվել է «Vine Leaves Literary journal» ամսագրի կողմից[1]։ Այս պահին Ջոնսոնը «Dressing Room Poetry Journal» ամսագրի խմբագիրն է[6]։

Գրական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսոնը հիմնականում ստեղծագործում է ազատ ոճով՝ թեմատիկան արծարծելով ֆեմինիզմին և կանացի կերպարին։ Նրա ստեղծագործություններում կարելի է նկատել մռայլություն, խոցելիություն, քանի որ նա նկարագրում է ամերիկյան մշակութային նորմերը և հասարակության ակնկալիքները՝ ուղղված կանանց[18]։ Նրա պոեմներից որոշները վերաբերում են պոպ մշակութային ներկայացուցիչներին, ինչպիսիք են Մերլին Մոնրոն, Բեթի Բուփը[19], Ջասթին Բիբերը և Վիկտորյա Սիքրեթը[18]։ Ջոնսոնը նշել է, որ ոգեշնչված է Չելսի Մինիսի և Մերի Բիդինգերի ստեղծագործություններով[9]։

Ճանաչումը և պարգևատրումները[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ-ին Ջոնսոնը արժանանում է «Vignette Collection» մրցանակին «Vine Leaves Literary Journal» ամսագրի կողմից իր՝ «The Crimes of Clara Turlington» գրքի համար[20][21]։ Մրցանակը շնորհվեց հրատարակության և գումարային պարգևատրման հետ մեկտեղ[1][10]։ Նրա «Inappropriate Sleepover» գիրքը նույնպես արժանացել է «Rousseaus» մրցանակին Ազգային պոեզիայի մամուլի կողմից[22]։ Նրա «Free Samples» պոեմը 2010թ նոմինացվել է «Best of the Net» տիտղոսին[5][23]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Inappropriate Sleepover» (2014թ. Ազգային պոեզիայի մամուլ)
  • «The Crimes of Clara Turlington» (2015թ. «Vine Leaves Literary Journal»)[24]
  • «Without: Body, Name, Country»[25][26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Sowder, Courtney (2015 թ․ մայիսի 27). «ISU poet claims literary award». Iowa State Daily. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Contributor Spotlight: Meg Johnson». Midwestern Gothic. August 2012. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cheslock, Stephanie (2012 թ․ հունվարի 10). «Meg Johnson». Edgewood College. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Author Note: Meg Johnson». Puritan Magazine. 2013 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 Neun, Fawn (2011 թ․ հոկտեմբերի 23). «Author Insides - Meg Johnson». Battered Suitcase Press. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 «Three Questions: Meg Johnson». Daily Dose of Lit. 2015 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 «Poetry reading features former Madison College student». Madison College. 2014 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Barjche 2002». Iowa State University. 2002 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 «March 2013: Meg Johnson». The Society of Akron Graduate English Scholars. March 2013. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 10,2 Inefoku, Harrison (2015 թ․ ապրիլի 28). «Meg Johnson, English faculty member, wins award!». Digital Repository at Iowa State University. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. Sherman, Elisabeth (2017 թ․ փետրվարի 15). «Why Fashion Loves Leotards, Cropped Sweaters, and Leg Warmers». Racked. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  12. Christians, Lindsay (2009 թ․ նոյեմբերի 12). «Kanopy Dance's visions of 'Autumn'». Madison.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. Archwamety, Rena (2010 թ․ ապրիլի 17). «Review: Kanopy's 'Dark Nights' highlights theatrical side of dance». Madison.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. «Slipstream Back Issues». www.mcdb.uscb.com. Slipstream Magazine. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. Fienne, Brianna (2010 թ․ հոկտեմբերի 22). «Back Porch Reading». On The Edge. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. Lorig, Carrie (2011 թ․ փետրվարի 21). «Poetic License: Navigating Madison's Lit Scene Part 2». Dane101. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. McIlvenna, Kirsten (2013 թ․ հունվարի 14). «Rufous City Review». Rufous City Review. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. 18,0 18,1 Futhey, Samantha (2014 թ․ սեպտեմբերի 22). «Five Bullet Review: Inappropriate Sleepover by Meg Johnson». Flyway. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. Stephenson, Hannah (2014 թ․ հուլիսի 31). «Bibliohio: Recommended Reading from the Heart-Shaped State». Columbus Alive. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  20. «20 Points: Meg Johnson's The Crimes of Clara Turlington». 2016 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  21. «The Crimes of Clara Turlington by Meg Johnson». www.barnowlreview.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  22. «Inappropriate Sleepover». National Poetry Review Press. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. «2010 nominations». Blood Lotus. 2010 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  24. «Stephanie Kaylor review of The Crimes of Clara Turlington by Meg Johnson». www.glass-poetry.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  25. «Congratulations to Meg Johnson for getting her third book». superstitionreview.asu.edu. 2020 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  26. «Catching Up with Meg Johnson». Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.