Մաքս Ուիթլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Ուիթլոք
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 13, 1993(1993-01-13) (31 տարեկան)
Ծննդավայր՝Հեմել Հեմփսթեդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
1,67 մետր
Քաշ՝56 կիլոգրամ

Մաքս Էնթոնի Ուիթլոկ (անգլ.՝ Max Antony Whitlock, հունվարի 13, 1993(1993-01-13), Հեմել Հեմփսթեդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մարմնամարզիկ[1][2], Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (2016 և 2020), աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Համագործակցության խաղերի քառակի չեմպիոն։ Ուիթլոքը պատմության մեջ առաջին բրիտանացին է, որն պատմության մեջ առաջին անգամ նվաճել է օլիմպիական ոսկի սպորտային մարմնամարզությունից[3][4]։ Առավել հաջողությամբ հանդես է գալիս ազատ և այծիկի վրա վարժություններում։ Բրիտանական կայսրության շքանշանի անդամ (MBE, 2016):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականին[5] Հարթֆորդշիր կոմսության Հեմել Հեմփստիդում։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է յոթ տարեկանում[6][7]։ 2010 թվականին արժանացել է Համագործակցության խաղերի երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալների[8][9][10]։ 2012 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն[11] և Լոնդոնի Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր[12][13][14]։ 2013 թվականին նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները[15][16] և աշխարհի առաջնության արծաթե մեդալներ[17]։ 2014 թվականին դարձել է Համագործակցության խաղերի երեք ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ, ինչպես նաև Եվրոպայի առաջնության ոսկե և արծաթե մեդալներ[18][19]։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ բազմամարտում, դարձել օլիմպիական կրկնակի չեմպիոն այծիկի վրա և ազատ վարժություններում[20][21][22]։

2020 թվականին Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում մասնակցել է Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին Ուիթլոքը։ Թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 255,76 արդյունքով[23]։ Ուիթլոքը որոշեց չպաշտպանել ազատ վարժությունների տիտղոսը՝ փոխարենը կենտրոնանալով այծիկի վրա վարժությունների վրա։ Նա այծիկի վրա վարժություններում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ՝ հավաքելով 15,583 միավոր[24][25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WHITLOCK, Max (GBR)». International Gymnastics Federation (FIG). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  2. MBE, Max Whitlock (2017 թ․ հուլիսի 23). «Mr & Mrs Whitlock pic.twitter.com/kJwuxPQ8ie». Twitter. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Rio Olympics 2016: Max Whitlock wins second gold». 2016 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Simone Biles wins again as Max Whitlock earns Great Britain's first ever gymnastics golds». Rio2016.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Max Whitlock». British Gymnastics.
  6. «Max Whitlock». BBC. 2015. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Catch Up With Max Whitlock». 2015 World Gymnastic Championships Glasgow. 2015 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Essex pair Whitlock and Lawrence hail 'amazing' silver». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 5.
  9. «Commonwealth Games 2010: Imogen Cairns wins vault gold». Londonwired.co.uk. 2010 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Commonwealth Games 2010: Folwell & Cairns win golds». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «London 2012 Olympics: Great Britain men win first ever team gold at the European Gymnastics Championships». The Daily Telegraph. 2012 թ․ մայիսի 28.
  12. «Olympic gymnastics: bronze for GB as Japan win silver on appeal». BBC News. 2012 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Louis Smith and Dan Purvis win gold at Olympic test event». BBC Sport. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Max can start dreaming of Olympics spot». Echo-news.co.uk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «Men's All Around Final Results» (PDF). European Union of Gymnastics. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  16. «Full Result Book» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  17. «Artistic Gymnastics WHITLOCK Max». Tokyo 2020 Olympics (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  18. «Ablyazin, Wilson Dominate European Finals». international gymnast. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  19. Hope, Nick (2014 թ․ մայիսի 24). «European Gymnastics: British men battle back to secure silver». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  20. McDaid, David (2016 թ․ հուլիսի 12). «Rio 2016: Max Whitlock and Louis Smith in GB gymnastics team». BBC Sport. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  21. «Rio Olympics 2016: Max Whitlock wins second historic medal». BBC. 2016 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «Rio Olympics: Usain Bolt wins; GB golds for Whitlock, Murray, Rose & Kenny». BBC. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «Artistic Gymnastics - Final Results». Tokyo 2020 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  24. «Pommel Horse - Final Results». BBC sport. 2021 թ․ օգոստոսի 1.
  25. White, Jim; McElwee, Molly (2021 թ․ օգոստոսի 1). «Max Whitlock wins gold for Team GB in pommel horse with extraordinary, elegant and dominant display». The Telegraph.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Ուիթլոք» հոդվածին։