Մաքսիմիլիան Լաուեր
Մաքսիմիլիան Լաուեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1841 |
Մահացել է | 1923 |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Մասնագիտություն | արևելագետ, հայագետ, աստվածաբան և թարգմանիչ |
Մաքսիմիլիան Թեոդոր Ալբերտ Լաուեր (Lauer, հունվարի 11, 1841 - 1923), գերմանացի արևելագետ, հայագետ, աստվածաբան, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքսիմիլիան Լաուերը ծնվել է 1841 թվականի հունվարի 11-ին Շհիլսինգենում (Գերմանիա)։ Սովորել է Գյոթինգենի համալսարանում։
1869 թվականին Վիեննայում լույս է տեսել Մաքսիմիլիան Լաուերի «Դասական հայերենի քերականություն» դասագիրքը, որը 1883 թվականին Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն՝ Օ. Կարիերի թարգմանությամբ։
Մաքսիմիլիան Լաուերը գերմաներեն է թարգմանել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը (1869, Ռեգենսբուրգ), որի Բ գիրքն ամբողջությամբ զետեղել է իր կազմած «Հայկական քրեստոմատիա» (1881, Վիեննա, Մխիթարյան տպարան) ձեռնարկում՝ ծանոթագրություններով և հայերենի քերականության առանձնահատկությունների վերաբերյալ ծավալուն ուսումնասիրությամբ։
Մաքսիմիլիան Լաուերը մահացել է 1923 թվականին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովհաննիսյան Պ., Մովսես Խորենացի։ Մատենագիտություն, Ե., 2013:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |