Մարտկոց (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտկոց
Տեսակթերթ և պարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել էսեպտեմբերի 11, 1932
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել էսեպտեմբերի 3, 1933
ՀաջորդԱմրոց

«Մարտկոց», քաղաքական, հասարակական, գրական շաբաթաթերթ, ապա՝ օրաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել Փարիզում 1932-1934-ին (1934 թվականին՝ «Ամրոց»)։ Եղել է արևմտահայ ազատագրական ուխտի պաշտոնաթերթ։ Խմբագրակազում ընգրկված են եղել Մկրտիչ Երիցանցը, Մեսրոպ Գույումճյանը, Լևոն Մոզյանը, Վազգեն Շուշանյանը, Աբո Աբոյանը, որոնք հեռացել էին ՀՅԴ-ից։ Խմբագրության շուրջ հավաքված «բողոքական» դաշնակցականները քննադատել են ՀՅԴ բյուրոյի քաղաքականությունը՝ մեղադրելով նրան արևմտահայերի պատմական իրավունքներից ու հողային պահանջներից հրաժարվելու, հակառուսական և հակախորհրդային պահվածքի համար։ Լուսաբանել է Ֆրանսիայի և այլ երկրների հայ գաղթավայրերի կյանքը, անդրադարձել Խորհրդային Հայաստանի տնտեսական, մշակութային ձեռքբերումներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։