Մարտեն Տերյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտեն Տերյե
Martin Terrier
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Martin Albert Frédéric Terrier
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1997(1997-03-04)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Armentières
Հասակ 184 սմ
Քաշ 71 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Համար 7
Պատանեկան կարիերա
2003-2004 Ֆրանսիա Բայո
2004-2016 Ֆրանսիա Լիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Ֆրանսիա Լիլ II 29 (6)
2016-2018 Ֆրանսիա Լիլ 11 (1)
2017-2018   Ֆրանսիա Ստրասբուրգ 16 (3)
2018-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 14 (2)
2018   Ֆրանսիա Ստրասբուրգ 9 (0)
Ազգային հավաքական
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 4 (1)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 11 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 2-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 2-ի, 2019

Մարտեն Տերյե (ֆր.՝ Martin Terrier, մարտի 4, 1997(1997-03-04)[1], Armentières), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերյեն Լիլի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 22-ին՝ փոխարինելով Իվ Բիսումային Բաստիայի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 14-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի հունվարի 7-ին՝ Ֆրանսիայի գավաթի ԱՍ Էքսելսիորի դեմ խաղում[6]։ Ֆրանսիայի առաջնությունում առաջին գոլը խփեց ապրիլի 29-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[7]։ Լիլի կազմում Տերյեն անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2017 թվականի օգոստոսի 18-ին Տերյեն 1 տարվա վարձավճարով միացավ Ստրասբուրգին[8][9]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գենգանի դեմ խաղում[10]։ Առաջին գոլը Ստրասբուրգի կազմում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Դիժոնի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 28-ին Տերյեն գոլ խփեց Անժեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ Դեկտեմբերի 8-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[13]։ Ստրասբուրգի կազմում Տերյեն անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 26-ին Տերյեն 11 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն[15][16], ինչից հետո վարձավճարով վերադարձավ Ստրասբուրգ[17][18][19]։ Իր դեբյուտը Լիոնի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Մարիանո Դիասին Ամյենի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 24-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[21][22]։ Սեպտեմբերի 26-ին Տերյեն գոլի հեղինակ դարձավ Դիժոնի դեմ խաղում՝ օգնելով Լիոնին հաղթել 3-0 հաշվով[23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում ֆրանսիացին անցկացրեց հոկտեմբերի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Հոֆենհայմի դեմ խաղում[24][25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերյեն ներկայացրել է Ֆրանսիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Հոնդուրասի դեմ խաղում[26]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Իտալիային[27]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 2-ի դրությամբ[28]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիլ 2016–17 Լիգա 1 11 1 3 1 1 0 15 2
Ստրասբուրգ (վարձավճար) 2017–18 25 3 3 1 1 0 29 4
Օլիմպիկ Լիոն 2018–19 14 2 0 0 2 0 1 1 17 3
Կարիերայի ընդհանուր 50 6 6 2 2 0 3 1 61 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - M. Terrier - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  3. «Taking on all comers - Meet Everton target and Ligue 1 Rising Star Martin Terrier | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  4. «LOSC Lille - SC Bastia, Oct 22, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  5. «Paris Saint-Germain - LOSC Lille, Dec 14, 2016 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  6. «LOSC Lille - AS Excelsior de St Joseph, Jan 7, 2017 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  7. «HSC Montpellier - LOSC Lille, Apr 29, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  8. «Lille to loan Martin Terrier to Strasbourg | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  9. «Martin Terrier prolongé et prêté au RC Strasbourg | Lille LOSC». www.losc.fr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. «EA Guingamp - RC Strasbourg Alsace, Aug 27, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  11. «FCO Dijon - RC Strasbourg Alsace, Sep 30, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  12. «RC Strasbourg Alsace - SCO Angers, Oct 28, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  13. «FC Girondins Bordeaux - RC Strasbourg Alsace, Dec 8, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  14. «Martin Terrier | Football Stats | Lyon | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  15. «Martin Terrier signs with Olympique Lyonnais». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  16. «Official | Lyon announce the signing of Martin Terrier | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  17. «LYON SEAL DEAL FOR TERRIER». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  18. «Lyon swoop for Terrier». FourFourTwo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  19. «OFFICIAL - Lyon sign TERRIER from Lille and loan him out to Strasbourg». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  20. «Olympique Lyon - SC Amiens, Aug 12, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  21. «Olympique Lyon - RC Strasbourg Alsace, Aug 24, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  22. «Martin Terrier and Bertrand Traore give Lyon victory over Strasbourg». www.shropshirestar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  23. «FCO Dijon - Olympique Lyon, Sep 26, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  24. «TSG 1899 Hoffenheim - Olympique Lyon, Oct 23, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  25. «Joelinton's stoppage-time score gives Hoffenheim draw with Lyon». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  26. «France U20 - Honduras U20, May 22, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  27. «France U20 - Italy U20, Jun 1, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  28. «Martin Terrier». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտեն Տերյե» հոդվածին։