Մարկ IX 102 մմ-անոց ռազմածովային թնդանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ IX 102 մմ-անոց ռազմածովային թնդանոթ
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակԾովային հրետանի և BL 4 inch gun?
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծառայության ընդունման տարի1916
ՊատերազմներԱռաջին համաշխարհային պատերազմ

Մարկ IX 102 մմ-անոց ռազմածովային թնդանոթ (անգլ.՝ Breech Loading 4-inch gun Mark IX), բրիտանական ծովային միջին տրամաչափի թնդանոթ, որն օգտագործվել է որպես «Ռինաուն» տիպի գծային հածանավերի, «Քորեյջես» տիպի ավիակիրների և «Ֆլաուեր» տիպի կորվետների երկրորդային սպառազինում երկու համաշխարհային պատերազմների տարիներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

HMS Repulse հածավանի թնդանոթ (1916)
Թնդանոթ Հալ քաղաքի նավահանգստում
Բրիտանացի զինվորները կրակ են վարում 102 մմ-անոց ռազմածովային թնդանոթից Լիվերպուլի մոտ (օգոստոս, 1940)
Բրիտանացիները լիցքավորում են զենքը (Սուեզ, 1942)

Այս թնդանոթը ստեղծվել է երկու թնդանոթների օրինակով, որոնցից մեկից փոխառվել է փողը, իսկ մյուսից` փակաղակի մեխանիզմը[1]։ Առաջին անգամ այն հայտնվել է «Ռինաուն» տիպի հածանավերի և «Քորեյջես» տիպի ավիակիրների նավակողերին։ Որպես երկրորդային սպառազինություն նմանատիպ երեքական թնդանոթ էր տեղադրվում ամեն փոքր թնդանոթային աշտարակի վրա։

Բրիտանացի զինվորականները գոհ չէին այս թնդանոթներից և ասում էին, որ դրանք բավականին դժվարաշարժ են, իսկ դրանց սպասարկման համար անհրաժեշտ է նվազագույնը 23 մարդուց բաղկացած անձնակազմ[2]։ Արդյունքում թնդանոթները որպես հիմնական սպառազինություն տեղափոխվել են փոքր նավերի վրա։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թնդանոթն օգտագործվել է այնպիսի փոքր նավերի վրա, ինչպիսիք են «Ֆլաուեր» տեսակի կորվետները, ականային արգելափակիչներն ու ականազերծիչ նավերը, ինչը թույլ է տվել հաջողությամբ մարտեր վարել հակառակորդի սուզանավերի դեմ։ Նմանատիպ թնդանոթները վերջինն էին 102 դյույմանոց BL շարքի թնդանոթներից. արդյունքում բրիտանական նավերի վրա սկսել են տեղադրվել Quick Fire (Արագ կրակ) տեսակի թնդանոթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]