Մարիան Էմմա Չեյզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիան Էմմա Չեյզ
Ծնվել էապրիլի 18, 1844(1844-04-18)[1]
ԾննդավայրՔամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էմարտի 15, 1905(1905-03-15)[1] (60 տարեկան)
Մահվան վայրBrondesbury, Բրենտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մասնագիտություննկարչուհի, ծաղիկներ պատկերազարդող և գծանկարիչ
ՈւսուցիչՄարգարեթ Ջիլիս[1] և Ջոն Չեյզ (նկարիչ)[1]
ԱնդամակցությունRoyal Institute of Painters in Water Colours?[1]
ՀայրՋոն Չեյզ (նկարիչ)[4]
 Marian Emma Chase Վիքիպահեստում

Մարիան Էմմա Չեյզ (ապրիլի 18, 1844(1844-04-18)[1], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - մարտի 15, 1905(1905-03-15)[1], Brondesbury, Բրենտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), բրիտանացի նկարչուհի, որն աշխատել է ջրաներկով[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեյզը ծնվել է 1844 թվականի ապրիլի 18-ին Լոնդոնի Ֆիցրոյի հրապարակում Ջոն Չեյզի և իր երկրորդ կնոջ՝ Ջորջիանա Աննա Չեյզի (ծնյալ՝ Հարիս) ընտանիքում։ Նրա առաջին կինը՝ Մարի Աննա Ռիքսը եղել է ջրաներկով նկարչուհի և մահացել է 1840 թվականին։ Չեյզի հայրը՝ Ջոն Չեյզը, կայացած նկարիչ էր, որը որոշակի պատրաստություն էր անցել Ջոն Կոնստեբլի մոտ[7]։

Նա հաճախել է դպրոց Ռիչմոնդում և նա սովորել է նկարչություն Մարգարեթ Ջիլիսի մոտ։ Չեյզը հիմնականում աշխատել է Անգլիայում և չնայած նրան նա շատ ցուցահանդեսներ է անցկացրել այլ պատկերասրահներում, ուղարկել է իր ջրաներկով նկարների մեծ մասը Ջրաներկով աշխատող նկարիչների Թագավորական ինստիտուտ[8]։

Վայրի ծաղիկներ (1905)

Վաղ հասակում նա շատ ժամանակ էր հատկացնում գունազարդությանը, բայց ջրաներկով նկարած ծաղիկներով, մրգերով և նատյուրմորտերով նա դարձավ հայտնի շնորհիվ ճշմարիտ գունազարդման և նրբագեղ վերաբերմունքի։ Նա նկարում էր նույն ինտերիերի ներսում, մի քանի բնատեսարաններ և կյանքի վերջում ուսումնասիրում էր ծաղիկների այգիներ, մարդկանց նկարելու գործում նա պակաս հաջողակ էր։ Նա ժամանակ առ ժամանակ աշխատում էր յուղաներկով։ 1866-1905 թվականների ընթացքում նա ցուցադրել է նկարներ Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, բրիտանացի Նկարիչների թագավորական ընկերությունում, Թագավորական ինստիտուտում, Դադլեյի պատկերասրահում, Գրոսվենոր պատկերասրահում, 1871 թվականի միջազգային ցուցահանեսում, և տարբեր գավառական և արտասահմանյան ցուցահանդեսներում։ 1875 թվականի մարտի 22-ին նա ընտրվել է Ջրաներկով Նկարիչների ինստիտուտի անդամ (հիմա Թագավորական ինստիտուտ), իսկ 1879 թվականին նա դարձավ լիիրավ անդամ։ 1888 թվականին Թագավորական բուսաբանական ընկերությունը պարգևատրել է նրան արծաթե մեդալով[7]։

Չեյզը մահացել է 1905 թվականին սրտի վիրահատությունից հետո։ Նա թաղված է Սուրբ Պանկրասի գերեզմանատանը[7]։

Նրա աշխատանքները գտնվում են Լեյսեստերի պատկերասրահներում, Աբերդինի արվեստի պատկերասրահում և Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Dictionary of National Biography, second supplement / S. LeeLondon: Smith, Elder & Co., 1912.
  2. 2,0 2,1 2,2 http://www.avictorian.com/Chase_Marian_Emma.html
  3. RKDartists (նիդերլ.)
  4. Union List of Artist Names
  5. Grant M. Waters (1975). Dictionary of British Artists Working 1900–1950. Eastbourne Fine Art.
  6. Josephine Walpole (2006). A History and Dictionary of British Flower Paintings 1650-1950. Antique Collectors' Club. ISBN 1 85149 504 5.
  7. 7,0 7,1 7,2 Կաղապար:DNB12
  8. 8,0 8,1 Marian Emma Chase, retrieved 9 August 2014]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիան Էմմա Չեյզ» հոդվածին։