Մարիամ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 13, 1985(1985-08-13) (38 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի

Մարիամ Գրիգորյան (օգոստոսի 13, 1985(1985-08-13), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Գրիգորյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի Էջմիածին քաղաքում[1]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցում։

2003 թվականից ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Դերասանական առաջին քայլերն արել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում։

Մարիամ Գրիգորյանը 2005 թվականից որպես դերասան աշխատանքի է անցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նա աշխատել նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դժբախտ երջանկություն»
  • «Իմ տունը քո տունն է»

Հեռուստանախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ընտանեկան պատմություններ»
  • «Տնփեսա»

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Ցագարելիի «Խանումի արարքները»-Սոնա
  • Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ»-Նարե
  • Դ. Դեմիրճյան «Ազգային խայտառակություն» - Քարտուղարուհի
  • Վ. Ռոզովի «Երջանկություն թրոնելիս»-Տանյա
  • Ղ. Աղայանի «Արեգնազան»- Աղավնի
  • Ա. Օստրովսկի «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում կամ Բալզամինովի ամուսնությունը»- Խիմկա
  • Ժ. Անույի «Շրջազգեստով գեներալները»-Դատավոր
  • Ա. Այվազյան, Գ. Երիցյան «Ուշ լինի, նուշ լինի»- Մարթա
  • Ա. Վամպիլովի «Ավագ որդին»- Նինա
  • Ա. Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը»-Ռուս աղջիկ` Լյուբա
  • Ա. Կուրեյչիկի «Զգուշացե՛ք, կանայք են»-Մարիսաբել
  • Վ. Կոբյակովի «Սիրո զոհեր»- Էլվիրա
  • Տ. Չուխաճյանի «Կարինե»- Շուշան
  • Ա. Վոլոլդինի «Սիրելիներից մի բաժանվեք»- Շումիլովա
  • Ա.Ա. Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ»- Անժելա
  • Էդուարդո Դե Ֆիլիպո «Գողը դրախտում»- Օտարերկրացի
  • Բ. Նուշիչ «Տիկին Մինիստրուհին» - Քրիստինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Մարիամ Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]