Մարդու անատոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու անատոմիա (հունարեն` ἀνατομή , հատում, կտրում), Կենսաբանության մաս կազմող գիտություն է:

Մարդու անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի և նրա օրգանների ձևը և կազմությունը: Անատոմիայի հիմնական մեթոդը եղել է դիակներ հատելը, որից էլ առաջացել է նրա անվանումը (թարգամանբար հունարենից):

Անատոմիայի զարգացման առաջին փուլում՝ դիահերձման ժամանակ ուսումնասիրվում էին նկարագրական անատոմիայի մեթոդներով: Հետո առաջացավ սիստեմային կամ համակարգային անատոմիան, հետո՝ տեղագրականը, որը անվանում են նաև վիրաբուժական: Հաշվի առնելով կերպարվեստագետների պահանջները ,առանձնացվեց պլաստիկ անատոմիան, որն ուսումնասիրում է մարմնի արտաքին ձևերը և համաչափությունները,կմախքի ումկանների կառուցվածքը, հետո՝ ֆունկցիոնալ անատոմիան:

Վերջին տարիներին զարգացել է նաև տարիքային անատոմիան, որն ուսումնասիրում է օրգանների փոփոխությունները տարիքի հետ կապված: