Մարդը կանխատեսում է, Աստված՝ տնօրինում
Մարդը կանխատեսում է, Աստված՝ տնօրինում Man Proposes, God Disposes | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվին Հենրի Լանդսիր[1] |
տարի | 1864 |
բարձրություն | 91,4 սանտիմետր |
լայնություն | 243,7 սանտիմետր |
ժանր | Անիմալիստիկա |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ[1] |
հավաքածու | Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ |
Ծանոթագրություններ | |
Man Proposes, God Disposes Վիքիպահեստում |
Մարդը կանխատեսում է, Աստված` տնօրինում (անգլ.՝ Man Proposes, God Disposes), անգլիացի նկարիչ Էդվին Հենրի Լանդսիրի 1864 թվականի երփնագիր ստեղծագործությունը, նվիրված 1845-1847 թվականների Ֆրանկլինի անհետ կորած արշավախմբին։
Նկարը ստեղծվել է 1864 թվականին, և նվիրվել է 1845-1847 թվականների Ֆրանկլինի անհետ կորած արշավախմբին։ Նկարում պատկերված են խորտակված նավի մնացորդների մոտ երկու սպիտակ արջ, որոնցից մեկը պատռում է անգլիական ծովային դրոշը (անգլ.՝ Red Ensign), իսկ մյուսը մարդկային կող է կրծում։ Նկարի վերնագիրը Թովմա Գեմբացու կաթոլիկական «Քրիստոսին նմանակելու մասին» (Գիրք I, գլուխ 19) տրակտատի հայտնի լատիներեն ասացվածքն է՝ «Մարդը կանխատեսում է, Աստված` տնօրինում» (լատին․՝ Homo proponit, sed Deus disponit)։ Ե՛վ նկարը, և՛ վերնագիրը պատմում են արշավախմբի ոչ միայն ողբերգական ճակատագրի, այլև մարդու և Աստծո հակամարտության մասին[2]։ Նկարը կարելի է դիտել, որպես 19-րդ դարի կեսերի բրիտանական հաղթարշավի և իմպերիալիզմի, գիտության, ինդուստրիալիզացիայի և մարդու ամենակարողության նկատմամբ հավատքի ճգնաժամի և մարդու, բնության ուժերի հանդեպ անզորության խորհրդանիշ[3]։
1864 թվականին նկարը ցուցադրվել է Թագավորական գեղարվեստի ակադեմիայում։ Ցուցահանդեսին հրավիրվել է Ջոն Ֆրանկլինի այրի Ջեյն Ֆրանկինը, որը փորձել է ամեն կերպ խուսափել նկարը տեսնելուց և չի մտել ցուցադրության սենյակ[3]։ The Art Journal ամսագիրը գնահատել է նկարի «քնարականությունը, պաթոսը» և նաև նրա «ողբերգական վեհությունը»։ «Ագնեում» ամսագիրը նշել է աշխատանքի էպիկականությունը, «Saturday Review» հրատարակությունը բարձր է գնահատել ստեղծագործության «զգացմունքների վեհությունը»[2]։ Քննադատների մի մասի կարծիքը նկարի մասին բացասական էր։ Նրանք նշում էին նկարչի վատ ճաշակի, զզվելի տառակերության, վուլգար մելոդրամատիկության մասին[2]։
1881թվականից նկարը գտնվում է Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջում։ 1920 թվականից, այն սենյակում, որտեղ գտնվում է նկարը քննություններ են անցկացվում։ Քոլեջի ուսանողների մոտ սնահավատ կարծիք կա, թե նկարը քննության ժամանակ անհաջողություն է բերում, և քննության ժամանակ նկարի կողքը կանգնած ուսանողը կարող է խելագարվել։ 1970-ական թվականներից քննաշրջանի ընթացքում նկարը ծածկում են բրիտանական դրոշով, դա սկսել է նրանից հետո, երբ ուսանողներից մեկը, և սկսել է փնտրել, թե ինչով ծածկի նկարը և գտել է բրիտանական մեծ դրոշը[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://artuk.org/discover/artworks/man-proposes-god-disposes-12835
- ↑ 2,0 2,1 2,2 Donald, Diana. «The Arctic Fantasies of Edwin Landseer and Briton Riviere: Polar Bears, Wilderness and Notions of the Sublime». Tate Gallery. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Gilmartin, Sophie. «'The cravings of nature': Landseer's Man Proposes, God Disposes and the Franklin Expedition» (PDF).
- ↑ «The painting reputed to make students fail exams». BBC news.
- ↑ «Edwin Landseer, Man Proposes, God Disposes, 1864». Royal Holloway University of London.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Arctic Fantasies of Edwin Landseer and Briton Riviere: Polar Bears, Wilderness and Notions of the Sublime Արխիվացված 2015-04-03 Wayback Machine, Diana Donald. Tate Papers Issue 13, 1 April 2010 .
- "The cravings of nature": Landseer’s Man Proposes, God Disposes and the Franklin Expedition, Sophie Gilmartin, Royal Holloway, 2008 ([1])
- Edwin Landseer, Man Proposes, God Disposes, 1864, Laura MacCulloch, Royal Holloway, May 2013
- Sir Edwin Landseer's "Man Proposes, God Disposes": And the fate of Franklin, Andrew Moore, The British Art Journal, Vol. 9, No. 3 (Spring 2009), pp. 32–37
- The painting reputed to make students fail exams, BBC News magazine, 13 September 2014