Մարգարետ Նորվեգացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարետ Նորվեգացի
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր ապրիլի 9, 1283
Ծննդավայր Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա
Վախճանի օր սեպտեմբերի 26, 1290 (7 տարեկան)
Վախճանի վայր Օրկնեյան կղզիներ, Շոտլանդիա
Թաղված Բերգենի տաճար
Դինաստիա Դանկելդների հարստություն, Yngling? և House of Sverre?
Քաղաքացիություն Նորվեգիա
Հայր Eric II of Norway?[1]
Մայր Մարգարեթ Շոտլանդացի

Մարգարետ Նորվեգացի (անգլ.՝ Margaret, Maid of Norway, ապրիլի 9, 1283, Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա - սեպտեմբերի 26, 1290, Օրկնեյան կղզիներ, Շոտլանդիա), Շոտլանդիայի թագուհի 1286 թվականի մարտի 19-ից։ Նրա հայրը եղել է Նորվեգիայի թագավոր Էրիկ II-ը։ Մայրը, ով մահացել է ծննդաբերության ժամանակ, եղել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ի դուստր Մարգարետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետը հանդիսացել է նորվեգական թագավոր Էրիկ II-ի դուստրն ու շոտլանդական թագավոր Ալեքսանդր III-ի թոռնուհին։ 1286 թվականին Ալեքսանդր III հանկարծակի զոհվում է, երբ իր ձին գիշերով նետել է նրան ժայռերի վրա։ Նրա երեք երեխաները մահացել են դեռևս նրա կենդանության ժամանակ, այդ իսկ պատճառով թագավորի մահից հետո նրա ուղիղ ժառանգորդներ չէին մնացել։ Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) պապ Ռոբերտ Բրյուսը և Շոտլանդիայի թագավոր Յոհան Բալիոլը անմիջապես հայտարարեցին գահի նկատմամբ իրենց հավակնությունների մասին, իսկ երիտասարդ այրի Ալեքսանդրան հայտնեց այն մասին, որ հղի է օրինական ժառանգորդով։ Սակայն, թե ինչպես ավարտվեց նրա հղիությունը, անհայտ է, և այդ իսկ պատճառով թագուհի է կարգվում անչափահաս Մարգարետը։ Ենթադրվում էր, որ ի սկզբանե, հաշվի առնելով նրա փոքր տարիքը նա պետք է կառավարի շոտլանդական ռեգենատի միջոցով։ Անգլիական թագավոր Էդուարդ I-ը, ստանալով Շոտլանդիայի բազմաթիվ բարոնների աջակցությունը, կազմակերպեց իր որդու և Մարգարետի ամուսնությունը, ինչը հաստատվեց Բրիգամի պայմանագրով։

1290 թվականին Մարի 6-րդ կոմս Դոնալդ I-ը ուղարկվեց Նորվեգիա, որպեսզի ուղեկցի Մարգարետ Նորվեգացուն դեպի Շոտլանդիա։ Սակայն Դոնալդ Մարը Էդինբուրգ ժամանեց առանց Մարգարետի, քանի որ 7 ամյա Մարգարետը չէր կարողացել դիմանալ ծովային դժվարի ճանապարհորդությանը, հիվանդացել էր և մահացել նավի վրա Օրկնեյան կղզիների մոտակայքում։ Նրա մարմինը ուղարկվել է հայրենիք և թաղվել Նորվեգիայում։

Անչափահաս գահաժառանգի մահը Շոտլանդիայում առաջացրեց գահի համար վեճ մի քանի հավակնորդների միջև, իսկ այնուհետև նաև պատճառ դարձավ անգլո-շոտլանդական պատերազմի, քանի որ վեճին խառնվել էր Անգլիայի թագավոր Էդուարդ I-ինը։

Ավելի ուշ Մարգարետի փոխարեն հանդես է եկել Նորվեգիայում հայտնված ինքնակոչ Մարգարետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Նորվեգացի» հոդվածին։