Մարգարետա Կարլստեդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարետա Կարլստեդտ
Ծնվել էհունիսի 7, 1934(1934-06-07) (89 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի

Մարգարետա Կարլստեդտ (շվեդ.՝ Margareta Carlstedt, ամբողջական անունը՝ Margareta Nilsdotter Carlstedt, հունիսի 7, 1934(1934-06-07), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարչուհի և գծանկարչուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի հունիսի 7-ին Ստոկհոլմում[2], 1951-1956 թվականներին սովորել է Տեխնիկական դպրոցում (այժմ՝ Կիրառական արվեստի դպրոց), որից հետո սկսել է իրմասնագիտական գործունեությունը։ Շվեդիայի նկարիչների ազգային կազմակերպության անդամ (Konstnärernas riksorganisation) և նրա ներկայացուցիչ՝ 1972-1974 թվականներին։

Մարգարետա Կարլստեդտը գեղանկարչության մեջ կատարել է տարբեր տեսակի աշխատանքներ՝ ստվարաթղթի, ակրիլի, ապակու և բետոնի վրա, ինչպես նաև կոթողային աշխատանքներ ունի վիտրաժների տեսքով, ստեղծագործել է հասարակական վայրերում՝ ճենապակյա էմալների սալիկների վրա։ Ստոկհոլմի մետրոյի «Mälarhöjden» կայարանում կատարած աշխատանքը, որի երկարությունը հասնում է 145 մետրի, ավարտել է 1965 թվականին[3]։

Աշխատանքները ցուցադրվել են Շվեդիայի տարբեր քաղաքներում, նրա որոշ աշխատանքներ ցուցադրվում են Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում և Լունդեում գտնվող Էսքիզների թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MARGARETA Nilsdotter CARLSTEDT(չաշխատող հղում)
  2. «Margareta Carlstedt f 1934 Stockholm | Emmaboda Konst» (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  3. «Карлстедт, Маргарета». Строительство, недвижимость, интерьер: теория и практика. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Svenska konstnärer, Biografisk handbok, Väbo förlag, 1987, sid 92. Libris 7765108.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]