Մարգագետնատափաստանային հողեր
Մարգագետնատափաստանային հողեր, կազմում են Հայաստանի տարածքի 10,8%-ը (283 հազար հա), զբաղեցնում են Հայկական հրաբխային բարձրավանդակի և Փոքր Կովկասի լեռնաշղթաների 2100֊ 2600 մ բարձրությունները։
Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում են չափավոր խոնավ, զով ամառ, խոր ձնածածկ և ցուրտ ձմեռ ունեցող կլիմայի ու մարգագետնատափաստանային բուսածածկույթի պայմաններում։ Հողատիպի զարգացման շարժընթացում վճռական դեր են խաղացել հիմքերով հարուստ ապարները։ Այս հողատիպի սահմաններում առանձնացնում են սևահողանման (օգտագործվում են որպես խոտհարք) և տիպիկ սևահողային ենթատիպերը (օգտագործվում են որպես արոտավայր)։
- Հումուսի պարունակությունը 10-13% է
- ունեն թույլ թթվային ռեակցիա
- կլանունակությունը՝ մինչև 57 մգ/էկվ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |