Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան
Estação ecológica de Maracá-Jipioca
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ և ծովային պահպանվող տարածք
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմապա
Հիմնվել է1981
Մակերես58 756 հեկտար, 56 629 հեկտար և 2127 հեկտար
ԲԾՄ5 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան

Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação ecológica de Maracá-Jipioca), էկոլոգիական կայան, որը ընդգրկելով երկու կղզիներ, գտնվում է Բրազիլիայի Ամապա նահանգից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ամապա քաղաքում։ Պաշտպանում է ափամերձ մանգլենիների և արևադարձային խոնավ անտառների տարածքը։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կայանը գտնվում է հարակից Իլհա դե Մարակա դու Նորտե և Իլհա դե Մարակա դու Սուլ կղզիներում, Ամապայի ափերի մոտ՝ մոտավորապես 602 քառակուսի կիլոմետր տարածքով։ Արգելոցը ստեղծվել է 1981 թվականի հունիսի 2-ի որոշմամբ՝ նպատակ ունենալով պահպանել Ամազոն գետի ազդեցության տակ գտնվող ինքնատիպ ծովային միջավայրի զգալի նմուշները։ Ամազոնի կենսոլորտի մի մասն է։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Արգելոցը Ամապա նահանգի համանուն մունիցիպալիտետում է[2]։ Ամապայի կենսաբազմազանության միջանցքի մի մասն է, որը ստեղծվել է 2003 թվականին։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքը չափազանց հարթ է, առավելագույն բարձրությունը 3 մետր է։ Տարեկան տեղումների քանակը 5000 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 20-ից մինչև 33 °C, իսկ միջինը՝ 26 °C է։ Կլիման արևադարձային մուսոնային կլիմա է` օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում չափավոր և քիչ քանակությամբ անձրևներով, իսկ մնացած ամիսներին հորդ և ծայրահեղ հորդ տեղումներով։

Ջրափնյա գծի և առուների մոտ գերակշռում են մանգլենիները՝ ավելի բարձրադիր վայրերում տիպիկ գեղահովտային ծառատեսակներով[2]։ Առափնյա բուսականությունը գտնվում է Ամապայի մանգլենիների էկոշրջանում։

Շարժիչային մուտքի դժվարության պատճառով միավորումն ունի զանազան տեսակներով հիանալի կենսաբազմազանություն, որոնցից մի քանիսը վտանգված են։ Արգելոցն օգտագործվում է բազմաթիվ չվող թռչունների կողմից, այդ թվում՝ ամերկյան ֆլամինգոն (Phoenicopterus ruber), ջրարծիվը (Pandion haliaetus), սապսանը (Falco peregrinus), գետային ջրածիծառը (Sterna hirundo), գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica) և այլն[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիայի ներքո։ Նպատակն է պահպանել Ամազոն գետի ազդեցության տակ գտնվող ափամերձ ծովային միջավայրում առաջնային կազմավորումների նշանակալի նմուշները[2]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարակա Խիպիոկա էկոլոգիական կայան» հոդվածին։