Մատա Պրետա էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատա Պրետա էկոլոգիական կայան
Estação Ecológica da Mata Preta
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարանա և Սանտա Կատարինա
Հիմնվել է2005
Մակերես6573 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Մատա Պրետա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Մատա Պրետա էկոլոգիական կայան

Մատա Պրետա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica da Mata Preta), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում։ Այն պահպանում է Ատլանտյան անտառի բուսականության հատվածներ, ներառյալ վտանգված բույսերի և կենդանիների տեսակներ։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կայանի քարտեզ

Մատա Պրետա էկոլոգիական կայանը Սանտա Կատարինա նահանգի Աբելարդու Լուս մունիցիպալիտետում է[1]։ Ունի 6566.50 հա տարածք[2]։ Էկոլոգիական կայանը գտնվում է Պարանա նահանգի սահմանից անմիջապես հարավ։ Տեղակայված է Կլեվելանդիա ու Պալմասի միջև ընկած BR-280 մայրուղու հարավային մասի երկայնքով՝ երեք առանձին հատվածներում։ SC-155 մայրուղին արևելյան հատվածը բաժանում է կենտրոնական հատվածից[1]։ Բուֆերային գոտու լայնությունը 500 մետր է և ներառում է Կլեվելանդիա համայնքի մի մասը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատա Պրետա էկոլոգիական կայանը ստեղծվել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին[2]։ Գործընթացը շատ առճակատային էր` հողատերերի խիստ հակազդեցությամբ պայմանավորված[4]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ին[1]։ 2016 թվականի դրությամբ իրավական կարգավիճակը դեռ վերջնական տեսքի չի բերվել ու հողի սեփականատերերը չեն փոխհատուցվել։ Դաշտային ուսումնասիրություններ չեն իրականացվել և կառավարման ծրագիր չի եղել[4]։

Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության I կատեգորիային (խիստ բնական արգելավայր)։ Նպատակն է` պահպանել բնությունը և աջակցել գիտական հետազոտություններին[4]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքը լեռնային է, կտրտված փոքր ջրուղիներով, որոնք սնուցում են Շապեկո գետը Որուգվայի գետային ավազանում։ Բարձրությունները ծովի մակարդակից բարձր են 830-1050 մետր։ Տարեկան տեղումների միջին քանակը 2100 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 10-ից մինչև 30 °C, իսկ միջինը՝ 20 °C է[4]։

Էկոլոգիական կայանը Ատլանտյան անտառ բիոմում է[2]։ Բուսականությունը հիմնականում խառը խոնավ անտառային է։ Անտառի երեք հատվածները ռեգեներացիայի տարբեր փուլերում են։ Դրանցից մեկը լավ պահպանված է և ներառում է բրազիլական արաուկարիաների հսկայական կանգուն ծառատեսակներ, որոնք պատմության մեջ բնորոշ են առաջնային անտառի ձևավորմանը։ Դրանք են՝ բրազիլական ընկուզենին, սղոցին և Sloanea lasiocoma։ Մյուս երկու հատվածները ցույց են տալիս մարդկային գործունեության ազդեցությունը, պարզաբանելով, որ դրանցում կան սուկցեսսիայի աճի տարբեր փուլեր։ Այնուամենայնիվ, դրանք պարունակում են հազվագյուտ և վտանգված ծառատեսակներ[3]։

Կարևոր ծառատեսակներից են՝ Dicksonia sellowiana, Cordia trichotoma, Ocotea pulchella և այլն[4]։ Պահպանված կաթնասուններից և թռչնատեսակներից են՝ օցելոտը (Leopardus pardalis), օնցիլլան (Leopardus tigrinus), Leopardus pajeros (Leopardus colocolo), պուման (Puma concolor) և գաճաճ այծյամը (Mazama nana)[2]։

Բուֆերային գոտին պարունակում է գյուղատնտեսական փոքր բնակավայրեր, փոքր ու մեծ տնտեսություններ և սոճու մեծ տնկարկներ։ Կան սոյայի, լոբու, ցորենի և եգիպտացորենի հսկայական դաշտեր[3]։ Շրջանը ենթարկվում է ծառահատումների և գյուղատնտեսության ինտենսիվ ճնշման։ Մասնատումից բացի, էկոլոգիական կայանին վնաս են հասցնում որսորդությունը, ձմռան վերջին բուֆերային գոտու դաշտերում բռնկված հրդեհները, լքված տնային կենդանիներն ու հարձակվող էկզոտիկ տեսակները[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 [1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 [2]
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 [3]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]