Մասունք նորոյ կտակարանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասունք նորոյ կտակարանի
ՏեսակԱվետարան
ԳրիչԿոստանդին Ավղցի
ԾաղկողՍտեփաննոս Վահկացի,
Գրիգոր Պիծակ
ՍտացողՅովհաննէս Արքայեղբայր
Տարեթիվ13-րդ դար
ՎայրՏիրոջ գյուղ (Գռներ)
Թերթեր113+2
Պրակ17
Նյութմագաղաթ
Չափս24X16
Լայնություն16 սանտիմետր
Գրություներկսյուն
Տող21 էջում
Կազմդրոշմազարդ
շագանակագոյն
կաշի՝ դռնակով
Պահպանակ2+2
Մանրանկարչությունկիսախորան,
ճակատազարդ,
լուսանցազարդ
Պատառիկ պահպանակ2+2
Վիճակբավարար,
տեղ-տեղ նորոգված

Մասունք նորոյ կտակարանի, Կոստանդին Ավղցու գրած, Ստեփաննոս Վահկացու և Գրիգոր Պիծակի 13-րդ դարում ծաղկած ավետարանն է։ Պատվիրատուն Յովհաննէս Արքայեղբայրն է։ Գրված է մագաղաթի վրա, 113 թերթ ունի։ Գրված է բոլորագրով, կրկնակի բոլորագիծ երկաթագրով։ Կազմը դրոշմազարդ է շագանակագույն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կապույտ երիզներով դեղին մետաքս։ Վիճակը բավարար է, տեղ-տեղ նորոգված։

Մանրանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիսածորան՝ 10ա։
  • Ճակատազարդ՝ 1գ, 79ա, 87ա, 100ա, 109ա։
  • Լուսանցազարդ բուսական։

Զարդագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • հանգուցագիր
  • թռչնագիր։

Գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագրում օգտագործված են կարմիր, վարդագույն, կապույտ, սպիտակ, ոսկի գույներ։

Պատառիկ պահպանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրիգոր Նիւսացւոյ Տեսութիւն ի մարդոյն կազմութիւնն» (Ճառ ԻԷ)։ Թ-Ժ դդ.։ 2 (Ա-Բ) վերջից, ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումից։ Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա) Կարդալ՝ Բա, Աբ, Բբ, Աա. «ասացելովքն խոստով[անէ զ]ճշմարտութիւնն… խակութեան [դժուար և վտանգաւոր արարեալ դարձեալ]» (տե՛ս N 467, 141բ-3բ)։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գործք Առաքելոց – Յռջբ. («Որք») 1գ-4ա։ Դիր («Գիր») 4ա։ Գլ. 4ա-8բ։ Ընթերց. ԺԶ 8բ։ Ց. 9բ։ Գիրք 10ա-76բ։
  2. Թղթ Յակոբայ – Յռջբ. («Ի փոքունս») 77աբ։ Գլ. 78աբ։ Թղթ 79ա-85բ։
  3. Թղթ Պետրոսի Ա – Գլ. 86աբ։ Թղթ 87ա-94ա։
  4. Թղթ Պետրոսի Բ – Գլ. 94աբ։ Թղթ 94բ-9բ։
  5. Թղթ Յովհաննու Ա – Գլ. 99բ-100ա։ Թղթ 100ա-6բ։
  6. Թղթ Յովհաննու Բ – Գլ. 106բ-7ա։ Թղթ 107աբ։
  7. Թղթ Յովհաննու Գ – Գլ. 107բ-8ա։ Թղթ 108ա-9ա։
  8. Թղթ Յուդայի – Գլ. 109ա։ Թղթ 109ա-11բ։
  9. Աղերս Եւթաղի – 112աբ։

Գրչության ժամանակի հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրչի հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶՅոհաննէս (քերուած) սրբազան արքեպիսկոպոս, որդի բարէպաշտ իշխանաց իշխանին Կոստանդեա և զեղբայր քրիստոսասէր արքային Հայոց Հեթմոյ, զստացող սորա, ծնաւղաւք իւր և համայն զարմիւք յիշեցէք ի բարին Քրիստոս, ժառանգողք սորա և վայելողք, և Աստուած զձեզ յիշեսցէ ի բարի. Ամէն։ Գրեցաւ սուրբ տառս նորակերտ տաճարին, որ յանուն Աստուած Սուրբ Հոգոյն կանգնեցաւ ի գաւղն Տիրոջ, որ է սեփհական ժառանգութիւն սուրբ անապատին Գռներոյն, որոց Տէր հովանասցի. ամէն։
- Գրչի հիշատակումը, 76բ, 78բ
ԶՅոհաննէս (քերուած) սրբազան արքեպիսկոպոս… Աստուած զձեզ յիշեսցէ ի բարի։ Նաև զձեռ[ն]ասուն աշակերտ իւր զՍտեփ[անոս] Վահկ[ացի] և զԳրիգոր՝ մականուն Պիծակ, զնկարողք սուրբ տառիցս, յիշման արժանի համարեսջիք, և զգծող սորին զԿոստանդին Աւըղցի։
- 76բ,86բ
Զաստուածահաճոյ և զերիցս երանեալ րաբունին և տէր զՅոհաննէս (քերուած) եպիսկոպոս, արքայեղբայր ամենայն Հայոց յիշեցէք ի սուրբ սրտէ և յամենայն զաւրութենէ ծնաւղաւք իւրաւք և համայն զարմաւք ի Տէր Յիսուս Քրիստոս, և որ առատն է ի տուրս բարեաց, տացէ այնմ հազարապատիկ, որ արտասուալից հառաչմամբ խնդրէ զթողութիւն մեղաց և զհանգիստըն յաւիտենից վերագրելոցս և ստորագրելոցս, գծողին և նկարագրողացն, այժմ և յարաժամ։
- 111բ

Ստացողի հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացողի սորա Յովհաննիսի (քերուած) ողորմեսցի. ամէն։ Տարտամս ի բարիս և արագս ի չարիս, դատապարտ ծառայակիցս Յովհաննէս եպիսկոպոս յիշեալ յաստուածայնոցդ եղէց։
- 10ա, 111բ

Հետագա հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվերջին ստացող սուրբ գրոցս, զանարժան Մարկոս երէցս /տէր Մարկոսին եղբայրորդի՝ տէր Վլասին, եղբայր ըՍտեփանոս սարքաւաքին, իշեցէք, և Աստուած զձեզ իշէ. ամէն։ Թվին ՋՂ (1541), որ Շայ-Դահմազ Վրացտուն գնաց։ Աստուած զտէր Ղուկասն բարի իշէ իւր առատ ող[որ]մութեամբն, որ զմեղս խիստ էառ և ընդեց. իւր տուն Աստւկած շէն պահէ, իւր տղեքն՝ Էսումն ու Սարքիսն Աստուած պահէ, որ շատ հանգիստ նրայ տանէն
- 113ա
Ես՝ Արիստակէս վարդապետս, ստացա զսուրբ գիրքս ի հալալ արցեանց իմոց՝ յիշատակ ինձ և ծնաւղաց։
- 76բ
Զստացող Արիստակէս վարդապետս և զեղբօր կուսան դստերքն՝ Մարիամն և զԵղիսաբեթն յիշեցէք։
- 78բ
Յիշատակ է սուրբ գիրքս Արիստակէս վարդապետին ի դուռն Սուրբ Ստեփաննոս Նախավկային, որ Շամբի Ձոր վերաձայնի, առաջնորդութիւն Միքայէլի աստուածաբան վարդապետին։ Թիւն ՌՃԻ (1671)։
- 85բ
Զստացող սուրբ գրոցս՝ Արիստակէս վարդապետս յիշեցէք և Աստուած ողորմի ասացէք հանդերձ ծնօղօքն և զեղբօր դըստերսն՝ զՄարիամն և զԵղիսաբեթն. ամէն։
- 86բ
ԶԱրիստակէս վարդապետս՝ զստացող սուրբ հանդերձ ծնողաւք իւրովք և համայն զարմիւք յիշեցէք ի Տէր Քրիստոս, ո՜վ սրբազան դասք քահանայից, զի ՛ դուք յիշման լինիջիք արժանի աստ, յապագայն։
- 94բ
Յ[իշեցէք] /// ի ժամ սուրբ պատարագին և դու[ք] արժանի լինիք ի սուրբ սեղանին և ահեղի սուրբ թեմին Քրիստոսի
- 112բ
Զվերջին ստացող սուրբ գրոցս՝ զԱրիստակէս վարդապետս և զեղբաւրորդին իմ՝ զՀովանէսն սարգաւագն յիշեցէք ի սուրբ և ի մաքրափայլ յաղակթս ձեր, և Աստուած զձեզ յիշէ. ամէն, ամէն։
- 113ա

Գրչափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

113բ էջում և պահպանակների վրայ՝ մի շարք տառեր և բառեր են փորձի համար գրված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM