Գրիգոր Պիծակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ մանրանկարիչների ցանկ
Գրիգոր Պիծակ
Ծնվել էանհայտ[1][2]
Վախճանվել էանհայտ[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրիչ և մանրանկարիչ

Գրիգոր Պիծակ (անհայտ[1][2] - անհայտ[1][2]), Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է Ասի և Գռների գրչատներում, աշակերտել Հովհաննես Արքաեղբորը։ Նրա պատկերազարդած ձեռագրերի՝ «Մասունք Նոր կտակարանի» (1284), Ավետարան (1297), Մանրուսմունք (1312) (բոլորը՝ Մատենադարան, ձեռագրեր № 196, 7663, 8623) պատկերներին հատուկ է գծային ճկունությունը. ոսկեփայլ ֆոնին սպեկտրի գույներով նկարված բուսական և կենդանական զարդամոտիվները ստեղծում են օպտիկական փակ միջավայր («Աստծո լույսի» սիմվոլիկա)[3]։

Գրիգոր Պիծակի ավանդները զարգացրել է որդին՝ Սարգիս Պիծակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարյան Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դարի վերջ - XIV դարի սկիզբ), Երևան, 1984։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 300.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 220